Կթանկանա՞ն արդյոք արևային վահանակները
Արևային էներգետիկան, որը նախկինում համարվում էր միայն «էկո-էլիտայի» թանկարժեք հաճույքը, վերջին տասնամյակում վերածվել է աշխարհի ամենամատչելի էլեկտրաէներգիայի աղբյուրներից մեկի: 2010 թվականից ի վեր ֆոտովոլտային (ՖՎ) վահանակների և կուտակիչ համակարգերի գները նվազել են շուրջ 90%-ով: 2024 թվականին Եվրամիությունում սպառվող էլեկտրաէներգիայի գրեթե քառորդ մասը (23,4%) արդեն բաժին էր ընկնում արևային էներգիային:
Իսկ Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտությունների և գազի ներկրման կրճատման ֆոնին, արևային գեներացիան Եվրոպային թույլ է տվել օրական խնայել ավելի քան 100 միլիոն եվրո: Սակայն այս «կանաչ» հաջողությունը հայտնվել է լուրջ սպառնալիքի տակ: Պատճառը Եվրոպայի գրեթե բացարձակ կախվածությունն է արտաքին շուկայից. ԵՄ-ի ներկրած արևային վահանակների 98%-ը բաժին է ընկնում Չինաստանին: Պեկինը 2011 թվականից ի վեր ավելի քան 50 միլիարդ դոլար է ներդրել այս ոլորտում՝ վերահսկելով համաշխարհային արտադրական կարողությունների 80%-ից ավելին: Եվրոպական գործարանները հիմնականում զբաղվում են միայն վերջնական հավաքմամբ և ի վիճակի չեն մրցակցել չինական ինքնարժեքի հետ: Այսուհանդերձ, չինական մենաշնորհը հանգեցրել է ներքին կատաղի մրցակցության, ինչի պատճառով արտադրողները ստիպված էին արտադրանքը վաճառել ինքնարժեքից ցածր գնով: Մինչև 2024 թվականի սկիզբը չինական ընկերությունների զուտ վնասը կազմել էր շուրջ 5 միլիարդ դոլար:
Ճգնաժամը հաղթահարելու համար Չինաստանի իշխանությունները դիմեցին կտրուկ քայլերի՝ վերանայելով արտահանման սուբսիդավորման համակարգը. 2026 թ. ապրիլի 1-ից ամբողջությամբ չեղարկվել է արևային արտադրանքի արտահանման ԱԱՀ-ի 9%-անոց վերադարձը: Մարտկոցների համար ԱԱՀ-ի վերադարձը կրճատվել է մինչև 6%, իսկ 2027 թ. հունվարի 1-ից այն նույնպես ամբողջությամբ կվերացվի: Այս փոփոխությունների շեմին՝ 2026 թվականի մարտին, եվրոպական մի շարք երկրներ (Ֆրանսիա, Իտալիա, Լեհաստան, Ռումինիա) ռեկորդային ծավալներով չինական վահանակներ գնեցին՝ փորձելով հասցնել մինչև թանկացումները: Այնուամենայնիվ, հարկային նոր քաղաքականությունը, արծաթի գնի բարձրացումը և աշխարհաքաղաքական լարվածությունը առաջիկայում կարող են հանգեցնել արևային էներգիայի բաղադրիչների զգալի թանկացման ողջ աշխարհում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»