«Հրապարակ». Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Զինված ուժերում, մեր տեղեկություններով, սկսել են ցուցակագրել ծառայողներին` ըստ իրենց բնակության վայրերի, եւ զգուշացրել են, որ անխտիր ստուգելու են՝ նրանք եւ իրենց ընտանիքի անդամները մասնակցե՞լ են արդյոք հունիսի 7-ի ընտրություններին։
Այս փաստը դժգոհությունների ալիք է բարձրացրել, քանի որ չեղարկել են նաեւ այդ օրերի համար գրանցած արձակուրդները։ Հատուկ զգուշացրել-սպառնացել են՝ ընտրության չմասնակցողների եւ իրենց ընտանիքների համար վատ է լինելու։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ դեռ չեն ասել, թե ում պետք է ընտրել, սակայն դա առանց ասելու էլ պարզ է։
Պարզ չէ մի բան` եթե մարդիկ գնան ընտրության, իշխանությունն ի՞նչ երաշխիք ունի, որ իրենց են ընտրելու, այլ ոչ թե ընդդիմությանը: Մարդիկ առաջվա պես միամիտ չեն, որ մտածեն, թե գաղտնի տեսախցիկներով հետեւելու են իրենց եւ պարզելու են, թե ում ընտրեց քվեախցիկ մտած պետական ծառայողը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց