«Ժողովուրդ». Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրների փոխանցմամբ՝ գազի գնի վերանայման հարցը կրկին օրակարգում է։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարական շրջանակներին մոտ կանգնած բացառիկ աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն «Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկություն է ստացել այն մասին, որ առաջիկայում գազի գինը վերանայվելու է։
Մեր տեղեկություններով՝ խոսքը ոչ թե գնի նվազեցման, այլ թանկացման հնարավոր սցենարի մասին է։ Այսինքն՝ առաջիկայում Հայաստանի ներքին օրակարգում կարող է կրկին հայտնվել գազի սակագնի բարձրացման հարցը, ինչը, բնականաբար, շղթայական ազդեցություն կունենա թե՛ շարքային սպառողների, թե՛ տնտեսվարողների և թե՛ ընդհանուր գնաճային միջավայրի վրա։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինի հետ շուրջ 200 անգամ խոսել է, սակայն, ինչպես երևում է, այդ շփումները գազի գնի մասով իրավիճակ չեն փոխում։
Ավելին՝ անգամ երեկ Լոռի կատարած այցի ժամանակ Փաշինյանը բավական ընդգծված ձևակերպումներով անդրադարձավ Ռուսաստանի Դաշնությանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ն գերտերություն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է ակնածանքով վերաբերվի գերտերության հետ հարաբերություններին։ Նա նաև շեշտել է, որ ինքն այդ հարաբերություններին ակնածանքով է վերաբերվում և չի սրում իրավիճակը։
Սակայն, դատելով «Ժողովուրդ» օրաթերթի ստացած տեղեկություններից, անգամ այդ «ակնածալից» քաղաքականությունը չի երաշխավորում, որ գազի գնի հարցում Երևանը կկարողանա խուսափել նոր թանկացումից։ Առաջիկայում գազի սակագնի բարձրացման հայտը կստանա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Մեզ տեղեկություններ հասան, որ «Գազպրոմ Արմենիան» ՌԴ-ից ստացել է նման գործընթաց սկսելու հանձնարարություն։
Կառավարությունում, ըստ մեր աղբյուրների, արդեն հասկանում են, որ թեման զգայուն է և կարող է լուրջ սոցիալական դժգոհություն առաջացնել։ Հատկապես այն պայմաններում, երբ իշխանությունը պարբերաբար խոսում է տնտեսական աճից, քաղաքացիների կյանքի որակի բարելավումից և սոցիալական կայունությունից, գազի հնարավոր թանկացումը կարող է դառնալ հերթական հարվածը հասարակության գրպանին։
Այս պահին պաշտոնական մակարդակով գազի սակագնի վերանայման մասին չի հայտարարվել։ «Ժողովուրդ» օրաթերթը կփորձի նաև պաշտոնական մեկնաբանություն ստանալ թե՛ կառավարությունից, թե՛ «Գազպրոմ Արմենիա»-ից՝ պարզելու, թե ինչ փուլում են քննարկումները և երբ կարող է հարցը տեղափոխվել հրապարակային դաշտ։ Առայժմ մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց