Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան
«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին

Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեռևս ապրիլի 19-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը պաշտոնապես դիմել էր ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Մեկ շաբաթ հետո հանձնաժողովը մերժել է վարույթ սկսել:

Բազմաթիվ իրավաբաններ, փորձագետներ և քաղաքական գործիչներ պարբերաբար նշում են, որ այս կարգի հարցերում խնդիրը նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չէ, նրա պարագայում ամեն ինչ պարզ է, խնդիրը իրավապահ համակարգն է, որը փաստացի ոչ միայն աչք է փակում ակնհայտ ապօրինությունների վրա, այլև, ըստ էության, խրախուսում է դրանք, թեպետ ինքնին կոչված է պայքարել ապօրինությունների դեմ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Չալաբյանը պաշտոնապես նորից դիմել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի շրջանակներում գռեհիկ կերպով վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, ինչպես նաև անթաքույց բռնության կոչեր հնչեցրել և սպառնալիքներ է տեղացել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ։

Մենք դիմեցինք Ավետիք Չալաբյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու են նորից դիմել հանձնաժողովին՝ հաշվի առնելով, որ նախորդ անգամ վարույթ անգամ չի նախաձեռնվել, և ինչ ակնկալիքներ կան այս հանձնաժողովից և իրավապահ համակարգից ընդհանրապես:

«Ինչ վերաբերում է նախորդ դիմումին, որը վարույթ չեն ընդունել, ապա քսան էջանոց փաստաթուղթ են կազմել, որը վերցրել ենք, ուսումնասիրել և ասել՝ ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանի փաստաբանը չեք, այս փաստարկները չպետք է բերել վարույթը մերժելու համար։ Պետք է վարույթը, ընդհակառակը, հարուցեք, կողմերին հրավիրեք, լսեք, նոր եզրակացություններ անեք, ոչ թե առանց վարույթ հարուցելու եզրակացություններ անեք, որ կողմերից մեկը սխալ է։ Իրենց բողոք ենք ներկայացրել, այն ընդունել են»,-նշեց Ավետիք Չալաբյանը և հավելեց, որ, այո, բոլորն էլ համոզված են նրանում, որ այս իրավապահ համակարգը ոչ մի բան չի կարող անել: «Բայց այստեղ մի նրբերանգ կա։ Պետք է ճնշումն իրավապահ համակարգի վրա պահել, որովհետև եթե իրենց չդիմես, հետո ասելու են՝ դիմեիք, մեզ ոչ մեկ չի դիմել, դրա համար ոչ մի բան չենք արել։ Լրիվ ուրիշ իրավիճակ է, երբ իրենց դիմում ես, իրենց վրա ճնշում գործադրում, հանրային հնչեղություն դրան տալիս, ստիպված են լինում թեկուզ ձևական, բայց ինչ-որ բան անել, և դա բոլոր դեպքերում ճնշում է նաև գործող իշխանության վրա։ Հաջորդը՝ այս բոլոր մարմինները, բնական է, ստեղծված են Փաշինյանի կողմից, լցված են Փաշինյանի կամակատարներով և իրականում հակված չեն որևէ լուրջ բան անելու։ Բայց երբ իրենց այս ձևով բացահայտում ես, նաև բերելու ես նրան, որ նրանից հետո, երբ Փաշինյանն իշխանազրկվի, դա հիմք է լինելու բոլոր այս մարմիններին և իրենց ղեկավար անձնակազմին համապատասխան իրավական պատասխանատվության ենթարկելու։ Մեր Քրեական օրենսգրքում կա հանցագործությունը կոծկելու հոդված։ Բազմիցս հաղորդումներ ենք ներկայացրել հանցագործության մասին դատախազություն, որն այդ հանցագործությունները կոծկել է։ Ուստի, շատ կարևոր է, որ իշխանափոխությունից հետո այն մարդիկ, որոնք պատասխանատու են այդ կոծկման համար, իսկ նրանք կոնկրետ մարդիկ են, որոնք թուղթ են ստորագրում, քեզ պատասխան են գրում և այլն, թե ինչու քրեական գործ չեն հարուցել, հիմարություններ են գրում այդ թղթերի մեջ, որոնք ստորագրում են, այդ մարդկանց կանչելու են, իրենց վրա քրեական գործ են հարուցելու։ Փաշինյանի հանցագործությունները կոծկողները Փաշինյանին հավասար պատասխանատու են։ Դրա համար, ովքեր կոծկել են դրանք, նրանք պատասխանատվության են ենթարկվելու։ Եվ ընդհակառակը՝ մարդիկ, ովքեր այս ընթացքում, օրինակ՝ դիմում են գրել, դուրս եկել դատախազությունից, քննչական կոմիտեից, որովհետև չէին ուզում համակերպվել այս իրավիճակի հետ, իշխանափոխությունից հետո վերականգնվելու են։ Թվում է, որ այս ամենն օգուտ չունի, բայց իրականում օգտակար է»,-նշում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգողը։

Միևնույն ժամանակ շեշտում է այն հանգամանքը, որ տեղի ունեցած որոշակի իրադարձությունների մասին հաճախ ժամանակի ընթացքում մոռանում ենք։ Բայց երբ այս կարգի իրավական արձանագրում է կատարվում, փաստաթղթեր են ստեղծվում, մուտք արվում համակարգ, դրանք համակարգում պահվում են, և նրանից հետո, երբ իշխանափոխություն տեղի ունենա, բոլոր այդ իրավական փաստաթղթերը շատ ավելի հեշտ է լինելու ակտիվացնել, քան եթե այդ ամենը չլիներ. «Ամենապարզ օրինակն ասեմ. երկու տարի առաջ՝ մարտին, հաղորդում էինք տվել հանցագործության մասին՝ Կիրանցում ոստիկանական բռնությունների հետ կապված։ Երկու տարի է անցել, դրա մասին արդեն մոռացել ենք, որովհետև իրադարձություններն այնքան արագ են զարգանում, չես հասցնում հիշել՝ ուրիշ ի՞նչ է եղել։ Բայց պարզվում է՝ կոնկրետ այդ հաղորդումով վարույթ է հարուցվել, կան մեղադրյալներ, տուժածներ, վարույթը գնում է առաջ և այլն։ Սա ցույց է տալիս, որ պետք է հաղորդումներ ներկայացնել, հետամուտ լինել և փորձել, ի վերջո, այս ամբողջ քաոսը բերել իրավական հարթություն։ Եթե այս քաոսը չբերենք իրավական հարթություն, այն մեզ բոլորիս կուտի։ Շարունակաբար ապրելու ենք ապօրինի պետության մեջ, որտեղ կան մարդիկ, որոնք ասում են՝ այս ամենն անիմաստ է, մեկ է՝ ոչ մի բան չի փոխվելու։ Եթե ոչ մի բան չփոխվի, անընդհատ կապրենք նախնադարի մեջ։ Եթե ուզում ենք, ի վերջո, ապրել իրավական պետության մեջ, եղած իրավական համակարգը պետք է փորձենք աշխատեցնել։ Հե՞շտ է լինելու, ո՛չ, դիմադրելու է այդ համակարգը և այլն, բայց պետք է գործ անենք, որպեսզի իրավական պետություն դառնանք»։

Ամփոփելով մեր զրույցը՝ Ավետիք Չալաբյանն ասում է. «Համարում ենք, որ մեր խնդիրներից մեկը մեր երկրում արդար հասարակարգի ձևավորումն է, և այդ տեսանկյունից իրավապաշտպանությունը դրա կարևոր էլեմենտներից մեկն է։ Ի դեպ, ասեմ՝ չի կարելի իրավապաշտպանության դաշտը թողնել սորոսականներին, որոնք այդ «իրավապաշտպանությունն» անում են, ընդհակառակը, պետության հիմքերը քանդելու համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում