Սյունիքում հաղթելը քաղաքական և խորհրդանշական առումով կարևոր է իշխանության համար. մարզպետը գործի է դրել ամբողջ վարչական ռեսուրսը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզում իշխանություններն արդեն անցել են նախընտրական ակտիվ փուլի՝ գործի դնելով անգամ վարչական ու քաղաքական բոլոր հնարավոր լծակները, որպեսզի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ն ապահովի հնարավորինս մեծ թվով ձայներ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին իշխանության համար առանձնահատուկ նշանակություն ունի հենց Սյունիքը։ Նիկոլ Փաշինյանի համար մարզից բարձր արդյունք ապահովելը քաղաքական և խորհրդանշական առումով կարևոր է, և այդ նպատակով, ըստ նույն աղբյուրների, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը գործի է դրել ամբողջ վարչական ռեսուրսը։
Աղբյուրների պնդմամբ՝ գործընթացում առանցքային դերակատարում ունի նաև Առուշ Առուշանյանը, որը վերջին շրջանում, ըստ նույն տեղեկությունների, բացահայտ աջակցություն է ցուցաբերում իշխանություններին։ Մեր տեղեկություններով՝ նա մտերիմների շրջանում չի էլ թաքցնում իր դժգոհությունն ընդդիմությունից՝ նշելով, որ իր կալանավորման ընթացքում ընդդիմադիր ուժերն իրեն միայնակ են թողել։
Ըստ այդմ՝ Առուշանյանը որոշել է այլևս խաղադրույք կատարել գործող իշխանության վրա և այժմ ակտիվորեն աշխատում է ՔՊ-ի օգտին՝ փորձելով ազդեցություն ունենալ տեղական ընտրական տրամադրությունների վրա։
Սյունիքում ստեղծված իրավիճակը, ըստ էության, հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպես է իշխանությունը նախընտրական գործընթացներում ապավինում ոչ միայն քաղաքական քարոզչությանը, այլև տեղական ազդեցիկ դեմքերի և վարչական համակարգի հնարավորություններին։ Սյունիքում հաղթանակը ՔՊ-ի համար կարևոր ձեռքբերում է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց