«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավում արձանագրված միջադեպերից և, մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած լարված իրավիճակներից հետո վարչապետի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանի թիմում եղել են մարդիկ, որոնք նրան խորհուրդ են տվել քարոզարշավի ընթացքում երկար զրույցի չբռնվել քաղաքացիների հետ՝ հնարավոր նոր միջադեպերից և սկանդալներից խուսափելու համար։ Եվ ահա երեկ Արարատի մարզում անցկացված քարոզչության ժամանակ նկատելի էր, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ երկար շփումների չէր գնում։ Կարճ ողջույններից հետո նա հիմնականում խոսում էր բարձրախոսով՝ իր ասելիքը փոխանցելով առանց էմոցիոնալ բռնկումների և ուղիղ բանավեճերի մեջ մտնելու։
Եթե նախկինում Փաշինյանը կանգնում էր, երկար զրուցում քաղաքացիների հետ, լսում դժգոհություններն ու փորձում անմիջական շփման տպավորություն ստեղծել, ապա այժմ պատկերն այլ է՝ արագ քայլք, հեռվից բաժանվող թռուցիկներ, անվտանգության խիստ վերահսկողություն և մարդկանց հետ նվազագույն շփում։
ՔՊ-ում, ըստ տեղեկությունների, Փաշինյանին հորդորել են փոխել վարքագիծը։ Այսինքն՝ նույնիսկ սեփական թիմում հասկանում են, որ փողոցային իրականությունն այլևս այն չէ, ինչ 2018-ին էր։ Մարդիկ այսօր ոչ թե հիացմունքով են մոտենում, այլ պահանջներով, դժգոհություններով և ծանր հարցերով։
Այս կերպ Փաշինյանն ու նրա թիմակիցները փորձում են վերահսկել քարոզչության ընթացքը և հնարավորինս խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են նոր սկանդալների առիթ դառնալ։
Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք․ Փաշինյանը, խուսափելով քաղաքացիների հետ անմիջական բախումներից, իր ելույթներում շարունակում է թիրախավորել քաղաքական ընդդիմախոսներին։ Նրա հռետորաբանությունը, բառապաշարը և ընդդիմության հասցեին հնչող սպառնալիքները շարունակում են հնչել հրապարակային ելույթներում՝ արդեն ոչ թե դեմ առ դեմ բախումների, այլ բարձրախոսների միջոցով։
Արաբկիրը, կարծես, Փաշինյանի համար դարձավ ոչ թե հերթական քարոզարշավային կանգառ, այլ քաղաքական սթափեցնող ազդակ։ Եվ այդ ազդակը, դատելով ամեն ինչից, իշխանությունը շատ լավ է հասկացել։
Նշենք, որ այսօր՝ ժամը 08։00-ին, Նիկոլ Փաշինյանը պատասխանելու է լրագրողների հարցերին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց