Վերջին զանգը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև նոր ճանապարհի, նոր պատասխանատվության ու մեծ հնարավորությունների սկիզբը. Նաիրի Սարգսյան
Վերջին զանգը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև նոր ճանապարհի, նոր պատասխանատվության ու մեծ հնարավորությունների սկիզբը. ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Սիրելի՛ շրջանավարտներ, Վերջին զանգը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև նոր ճանապարհի, նոր պատասխանատվության ու մեծ հնարավորությունների սկիզբը։ Այսօրվա ձեր գիտելիքը, նպատակասլացությունն ու աշխատանքը վաղվա Հայաստանի ուժն են։ Վստահ եմ՝ ձեզանից շատերը դառնալու են իրենց գործի պրոֆեսիոնալներն ու այն մասնագետները, ովքեր կարևոր ներդրում են ունենալու մեր երկրի զարգացման ու առաջընթացի գործում։
Մենք ունենալու ենք այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա իր գիտելիքով, աշխատասիրությամբ ու տաղանդով առաջ գնալու, հաստատվելու և հաջողության հասնելու հենց իր նախընտրած ոլորտում՝ սեփական հայրենիքում։ Մաղթում եմ վստահ քայլեր, մեծ հաջողություններ և անսասան հավատ սեփական ուժերի հանդեպ։ Բարի՛ երթ»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել