ԵՊՀ ռեկտորը հեռացրել է իր գրառումը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին ԵՊՀ ռեկտոր, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր էջով «կիսվել» էր Սուրեն Պապիկյանի՝ Կարապետյանների մասին հրապարակմամբ եւ գրել․ «Դասալիքները չեն նահատակվում»։
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանն ամբիոնից բղավում էր, թե ինչու չեն Սամվել Կարապետյանի, նրա եղբոր ու քրոջ 6 որդիները «նահատակվել» պատերազմում։
Երեկ նկատեցինք, որ ռեկտորը հեռացրել է այդ հրապարակումը։ Արդյո՞ք ուշացումով գլխի է ընկել, որ իր ղեկավարած հաստատությունն ապաքաղաքական պետք է լինի, թե՞ հասկացել է, որ իր գրառումն ավելի շատ իշխող թիմի դեմ է՝ չէ՞ որ նրանցից ոչ մեկը կարծես չի նահատակվել, եւ այդ 2 բառը նրանց ավելի շատ է սազում։
Ի դեպ, մինչ իշխանափոխությունը Փաշինյանը քննադատում էր նախկին իշխանություններին՝ կրթական համակարգը կուսակցականացնելու համար, եւ խոստանում, որ բուհերն ապաքաղաքական կդարձնի։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց