Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից». «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է, որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից», արցախցիները նրա մասին տեղեկություն չունեն։ Ըստ թերթի, նա դադարել է այցելել Երեւանում իր գլխավորած թեմի առաջնորդանիստը, քանի որ այնտեղ թեմական խորհրդի եւ աշխատակազմի համար անցանկալի հյուր է։
Նշվում է, որ Արցախին վերաբերող ծիսակարգերի համար արցախցիները դիմում են Դադիվանքի հոգեւոր առաջնորդ, ներկայում Եռաբլուր պանթեոնի եկեղեցու սպասավոր Տեր Հովհաննեսին։ Թերթի տեղեկացմամբ, Վեհափառին ուղղված դիմումը՝ Վրթանես եպիսկոպոսին կարգալույծ անել կամ պաշտոնից ազատել եւ տեղապահ նշանակել, մնացել է անարձագանք։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ, թեմի անդամների տպավորությամբ Վեհափառը չի ցանկանում սրել իրավիճակը՝ հաշվի առնելով Մասյացոտնի թեմում տիրող վիճակը, որտեղ, ըստ թերթի, կարգալույծ արված Գեւորգ Սարոյանը իշխանական աջակցությամբ խառնակչությամբ է զբաղվում եւ անգամ ֆինանսներն է տնօրինում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց