Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի ու ավելի ջղագրգիռ է դառնում ոչ միայն հանրային հանդիպումների ժամանակ, երբ քաղաքացիներն իրեն մերժում են կամ «անհարմար» հարցեր տալիս, այլև իր թիմակիցների հետ հարաբերություններում: Պարբերաբար ցնցումներից ու տհաճ տեսարաններից հետո նա պակասեցրել է շփումները հանրության հետ, իսկ հանդիպումների մասնակիցների կեսից ավելին հաճախ իր հետ միասին տարվող շրջիկ խումբն է։ Թիմակիցների հետ շփումներն էլ չեն անցնում առանց նրանց բզիկ-բզիկ անելու։
Բանն այն է, որ ներքին օգտագործման բոլոր հարցումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը իշխանությունը պահելու հնարավորություն գրեթե չունի, հաշվարկները հուշում են, որ չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ: Սրա արդյունքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, նա ամենօրյա ռեժիմով «պատերին է տալիս» թիմակիցներին, թե՝ որևէ մեկդ գործ չեք անում, ամբողջը թողել եք իմ վրա, նույնիսկ մարդաքանակ չեք կարողանում ապահովել հանդիպումներին: Մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, նույնիսկ սպառնացել է, թե իշխանությունը կորցնելուց հետո միայն ինքը չէ, որ վարի է գնալու. «Բոլորիդ հետս տանելու եմ»: Ըստ տեղեկությունների, նաև զգուշացրել է, թե «ոչ ոք հույս չունենա, որ կկարողանա «պայմանավորվել» Քոչարյանի կամ «կալուգացու» հետ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց