Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրի
Հայտնի փաստ է, որ ավանդական արևային վահանակները խախտում են քաղաքային գեղագիտությունը, ինչը հատկապես անհանգստացնող է պատմական քաղաքային թաղամասերում: Կառուցապատողները վաղուց են փորձում ստեղծել վահանակները քողարկելու ընդունելի միջոց, որպեսզի վերականգնվող էներգիան կարողանա օգտագործվել քաղաքային միջավայրում առանց դրանք ճարտարապետական նախագծերից առանձնացնելու: Գերմանիայի գիտնականներն առաջարկել են իրենց սեփական լուծումը՝ փոխառելով գաղափարը... թիթեռներից, գրում է 3dnews.ru–ն։
Այդ միջատների թևերը անգույն են և ստեղծում են նախշեր՝ ընկնող լույսի միջամտության պատճառով: Լույսը բեկվում է թիթեռների թևերի նանոմասշտաբային թեփուկներով ստեղծելով պայծառ և գունագեղ նախշեր: Արևային վահանակի ծածկույթում գունանյութերի բացակայությունը հիմնական պահանջ է, քանի որ դա արևային բջիջների արդյունավետության զգալի կորստից խուսափելու միակ միջոցն է: Գեղեցկությունը, անշուշտ, պահանջում է զոհաբերություն, բայց ավելի լավ է խուսափել դրանից։
Ֆրաունհոֆերի արևային էներգիայի համակարգերի ինստիտուտի (ISE) հետազոտողների կողմից առաջարկված ShadeCut տեխնոլոգիան վահանակի արդյունավետությունը նվազեցնում է ընդամենը 5%-ով, բայց կարող է կիրառվել ցանկացած ժամանակակից արևային վահանակի վրա այն վերածելով սալիկապատ, քարապատ կամ մարմարապատ մակերեսի: Սկզբում վահանակը ցողվում է աշխատանքային նյութով, այնուհետև լազերային կամ ֆրեզերային եղանակով հեռացվում է թողնելով որոշակի շինանյութի բնորոշ նախշը, օրինակ ստեղծելով սալիկապատ նախշ։
«ShadeCut-ով մոդուլները կարող են նմանվել քարի կամ տանիքի կղմինդրի և կատարելապես համադրվել գույների հետ», - բացատրելմ է նախագծի ղեկավարներից մեկը՝ դոկտոր Մարտին Հենրիխը: Այս լուծումը հարմար է այն կիրառությունների համար, որտեղ սովորական սև վահանակները տեղին չեն, օրինակ շենքերի ճակատների, տանիքին ամրացված տարրերի, պատշգամբի ճաղաշարերի և, ամենակարևորը, պատմական շենքերի վերանորոգման համար, որտեղ խիստ ճարտարապետական կանոնակարգերը հաճախ արգելում են արևային էներգիայի օգտագործումը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»