Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը
Չեխական Lidové noviny պարբերականն անդրադարձել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026թ. մրցանակի առաջադրմանը՝ վերլուծելով այն տարածաշրջանային և ներհայաստանյան իրադարձությունների համատեքստում:
«Հայաստանից ու արտերկրից մարդու իրավունքների պաշտպանների մի խումբ Վարդանյանին առաջադրել է Վացլավ Հավելի մարդու իրավունքների մրցանակին: Նրանք նշում են, որ թողնելով հարստությունն ու անձնական հարմարավետությունը՝ Վարդանյանը բառի բուն իմաստով անձնազոհություն է կատարել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փրկելու փորձով, երբ արդեն պարզ էր, որ Ադրբեջանը կգրավի տարածքը, իսկ ռուսները կթողնեն, որ իրադարձությունները ծավալվեն անվերահսկելի կերպով»,-գրում է պարբերականը: Հոդվածի հեղինակ Թոմաշ Վլաչը (Tomáš Vlach) մեջբերում է առաջադրող խմբի հայտարարությունը, ըստ որի «Նա վտանգի ենթարկեց անձնական անվտանգությունն ու հարմարավետ ապագան՝ աշխարհի ամենադժվար ու զգայուն հակամարտության գոտիներից մեկում երկխոսություն, բանակցություններ ու փոխըմբռնում փնտրելու համար»:




















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Հանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան
Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան