Հոր և որդիների սպանության մանրամասները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղում տեղի ունեցած աղմկահարույց եռակի սպանության տեսագրությունը, որը նոր հարցադրումներ է առաջացնում դեպքի պաշտոնական և ոչ պաշտոնական վարկածների շուրջ։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 26-ին Նորապատ գյուղի գերեզմանատան տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել էին երեք անձինք՝ 64-ամյա Սաշա Բաբայանը, 43-ամյա Մայիս Բաբայանը և 44-ամյա Խդր Բաբայանը։ Բոլորն էլ ազգությամբ եզդիներ են։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ազգությամբ եզդի տղամարդը, իր մորը վիրավորելու վերաբերյալ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով երեք մարդ տեղում մահացել էր։ Դեպքից հետո կրակոցներ արձակած անձը ներկայացել էր ոստիկանության Արմավիրի բաժին։
Սակայն ArmLur.am-ի ձեռքում հայտնված տեսագրությունը և համագյուղացիների պատմածը մի շարք հանգամանքների վերաբերյալ կասկածներ են առաջացնում։
Մասնավորապես, տեսանյութի կադրերից երևում է, որ սկզբում դեպքի վայրում եղել է միայն առաջին զոհը։ Սպանվողը, կարծես թե, ձեռքերով աղերսում էր չսպանել իրեն, փորձում էր փախչել և թաքնվել։ Հետո, ենթադրաբար, համենայն դեպս տպավորությունն այն է, որ մայրը թաքստոցը ցույց է տալիս որդուն, ով տեղում սպանում է նրան։ Սակայն նաև երևում է, որ, ենթադրաբար, մայրը կարծես թե հարվածում է սպանվածին։
Համագյուղացիների նկարագրությամբ՝ առաջին զոհը, մինչ սպանվելը, հասցնում է զանգահարել, ենթադրաբար, հորը և օգնություն խնդրել։ Սակայն մինչ դեպքի վայր են հասել հայրը և եղբայրը, նա արդեն սպանված է եղել։ Դրանից հետո նույն անձի կողմից կրակոցների զոհ են դառնում նաև հայրն ու մյուս որդին։
Կադրերից ակնհայտ երևում է, որ կողմերը միմյանց լավ են ճանաչում, և նրանց միջև թշնամանք կա։ ArmLur.am-ի հետ զրույցներում մի շարք համագյուղացիներ, որոնք չեն ցանկացել ներկայանալ, տարակուսանք հայտնեցին այն հանգամանքի վերաբերյալ, որ դեպքը հանրային տիրույթում ներկայացվել է ինքնապաշտպանության համատեքստում՝ իբր միջադեպի պատճառը մոր նկատմամբ հարձակումն է եղել։ Նրանց դիտարկմամբ՝ տեսանյութից էլ երևում է, որ սպանված անձինք միասին չեն եղել. միայն մի որդին է եղել դեպքի վայրում, իսկ մյուս երկու տղամարդիկ հետո են եկել։ Ավելին՝ կրակոցներ արձակած անձը զինված է եղել ավտոմատ զենքով, ոչ թե որսորդական։
Գյուղում մարդիկ պատմեցին մեզ, որ նույն ընտանիքի երեք տղամարդկանց հոգեհանգստի օրը դիակների դեմքերը փակ են եղել, ինչը ենթադրել է տալիս, որ, հնարավոր է, նաև դիակապտություն է տեղի ունեցել․ կրակոցներից բացի՝ վնասվել են նաև մարմինները։
Համագյուղացիների մի մասը մտավախություն ունի, որ տեղի ունեցած մեծ ողբերգությունից հետո կարող են խորանալ հակասությունները, և չեն բացառում նաև վրեժխնդրության գործողությունների վտանգը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց