Բանակում թափով քարոզչություն են անում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, Զինված ուժերում սկսվել է բացահայտ քարոզչություն՝ գործող իշխանության օգտին։ Քարոզչական առաքյալներ են նշանակվել զորամասերի հրամանատարները կամ այդ պարտականությունը կատարող զինվորականները, որոնք, մեր աղբյուրի պատմելով, հատկապես վերջին օրերին զորքի հետ «դաստիարակչական», «լուսավորչական» աշխատանքներ են տանում։
Նախ, երկարաշունչ ճառեր են ասում զորքի առաջ, թե հունիսի 7-ի ընտրություններին պարտավոր են ընտրել այն ուժին, որին արժանի են համարում, իսկ վերջում հարկ են համարում զորքին պարտադրել իրենց հեղինակավոր կարծիքը, որ, դիցուք, ինքը՝ հրամանատարը, անձամբ ընտրելու է այս իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրանց է համարում արժանի, քանի որ նրանք են բանակի համար այսինչ, այնինչ բանն արել։
Մենք գրել էինք, որ ավելի քան 200 զինվորականի են վերջին ամիսներին հանել ԶՈՒ-ից` «հետախուզական» աշխատանքների արդյունքում բացահայտելով, որ նրանք ոչ իշխանական հայացքներ ունեն: Նրանց անսպասելիորեն հայտնել են, թե նպատակահարմար չեն գտնում, որ ծառայությունը շարունակեն: Այս մթնոլորտում դժվար է պատկերացնել մի զինվորականի, որը ղեկավարության կամքին հակառակ կգնա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց