Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Գերիների փոխանակո՞ւմ «մեծ գործարքով»․ քննարկումները կարո՞ղ են վերածվել ԱՄՆ–Ադրբեջան–ՀՀ քաղաքական առևտրի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդյո՞ք ԱՄՆ–Ադրբեջան–Հայաստան ձևաչափով քննարկվող «մեծ գործարքը» կարող է դառնալ այն ուղին, որով հայ գերիների վերադարձը կապվելու է Վաշինգտոնի և Բաքվի քաղաքական պայմանավորվածությունների հետ։

ԱՄՆ–Ադրբեջան–Հայաստան հնարավոր «մեծ գործարքի» ուրվագծերը

ArmLur.am-ը ուսումնասիրել է ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունների վերջին զարգացումները, որոնք կապված են Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ազատության աջակցման մասին օրենքի» 907 բանաձևի երկարաձգման, ինչպես նաև տարածաշրջանում հնարավոր նոր քաղաքական համաձայնությունների շուրջ ակտիվացած քննարկումների հետ։

Հունիսի 1-ին  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր սոցիալական հարթակներում հրապարակել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրեն ուղարկված նամակը, որը վերաբերում էր նշված օրենքի 907 բանաձևի կիրառման չեղարկման երկարաձգման մասին հուշագրին։ Ալիևը նշել էր, որ շնորհակալ է Դոնալդ Թրամփին այդ փաստաթղթի համար, որը ներկայացվել է որպես  նվեր և ուղեկցվել է անձնական ստորագրությամբ և բարեմաղթական խոսքերով։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ նա բարձր է գնահատում այդ քայլը և այն դիտարկում է որպես կարևոր քաղաքական և դիվանագիտական ժեստ։

Այս հրապարակումը փաստացի ցույց է տալիս, որ շարունակվում է ԱՄՆ կողմից այդ սահմանափակման ժամանակավոր չեղարկման քաղաքականությունը, որը տարիներ շարունակ կիրառվում է որպես գործիք ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համար։

907 բանաձևի շուրջ նոր քաղաքական մանևրներ Վաշինգտոնում

907 բանաձը ընդունվել է 1992 թվականին և սկզբում  նախատեսված էր սահմանափակելու Ադրբեջանի նկատմամբ որոշ տեսակի պետական աջակցությունը, սակայն  2001 թվականից սկսած ԱՄՆ նախագահները պարբերաբար օգտագործում են իրենց լիազորությունը և ժամանակավորապես կասեցնում այդ սահմանափակումը՝ հնարավորություն տալով շարունակել համագործակցությունը Բաքվի հետ։

907-րդ բանաձևը սահմանում է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող պետական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ այն չի ձեռնարկում որոշակի քայլեր՝ կապված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունների և շրջափակման դադարեցման հետ։

Օրենքի հիմնական իմաստը հետևյալն է․

ԱՄՆ Կոնգրեսը հայտարարում է, որ Ադրբեջանի կառավարությանը ուղղակի պետական օգնություն չի տրամադրվի, բացառությամբ որոշ հումանիտար և ոչ կառավարական ծրագրերի, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հաստատում և Կոնգրեսին չի զեկուցում, որ Ադրբեջանը․

§  դադարեցրել է բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի շրջափակմանը կամ սահմանափակմանը

§  ձեռնարկել է հստակ քայլեր՝ վերացնելու ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը Հայաստանի և Արցախի նկատմամբ

§  ցուցաբերում է առաջընթաց խաղաղ կարգավորման գործընթացում

Միևնույն ժամանակ օրենքը նախատեսում է, որ նախագահը կարող է ժամանակավորապես հրաժարվել (waiver) այս սահմանափակումներից, եթե դա անհրաժեշտ է ԱՄՆ ազգային անվտանգության շահերի համար և եթե նա տեղեկացնում է Կոնգրեսին համապատասխան հիմնավորումներով։Հենց այս մեխանիզմն էլ օգտագործել է Թրամփը։

«Մեծ գործարքի» վարկածը և հնարավոր քաղաքական առևտուրը

Միաժամանակ միջազգային վերլուծական շրջանակներում ակտիվացել են քննարկումները ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունների հնարավոր նոր փուլի վերաբերյալ։ Շրջանառվում է այսպես կոչված «մեծ գործարքի» վարկածը, որի շրջանակում Վաշինգտոնը կարող է մեղմել Բաքվի նկատմամբ որոշ սահմանափակումներ՝ փոխարենը ակնկալելով քաղաքական բանտարկյալների և մի շարք կալանավորված հայերի ազատ արձակում։ Որոշ գնահատականների համաձայն՝ այդ գործընթացը կարող է կապվել նաև Հայաստանի առաջիկա ընտրությունների հետ։

Ամերիկյան հեղինակավոր հետազոտական կենտրոն՝ Atlantic Council-ը, հոդված է հրապարակել, որտեղ քննարկվում են նման սցենարների հնարավորությունները։ Հետազոտական կենտրոնը տվել է հետևյալ բնորոշումը․ «Ի՞նչ ավելի լավ միջոց կա Փաշինյանի ռուսամետ հակառակորդներին զսպելու և խաղաղության ուղիները պահպանելու համար, քան ընտրություններից առաջ բարձրաստիճան հայ բանտարկյալներին ազատ արձակելը»։

Ըստ նրանց բնորոշման բանտարկյալների այս խումբը պետք է ներառի կոռուպցիայի դեմ պայքարի պաշտպան Գուբադ Իբադօղլուին, « Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի լրագրողներին , ինչպես նաև որոշ հայ կալանավորվածների: Անարդարացիորեն կալանավորված մարդկանց ազատ արձակելու ազդեցությունը Միացյալ Նահանգների համար շատ ավելի արժեքավոր կլինի, քան գրեթե ամեն տարի անտեսվող օրենքի պահպանումը:

 Ինչպես պետք է կառուցել համաձայնագրի հաջորդականությունը ըստ Atlantic council-ի

Ամբողջական «մեծ գործարքը» պետք է կառուցված լինի հետևյալ կերպ։ Հունիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանը պետք է ազատ արձակի 2023 թվականին Արցախում գերեվարած որոշ հայերի՝ որպես բարի կամքի դրսևորում հնարավոր համաձայնության նկատմամբ։ Այնուհետև Վաշինգտոնը և Բաքուն պետք է աշխատեն համաձայնության հասնելու համար՝ չեղարկելու 907-րդ բանաձևը՝ փոխարենը ադրբեջանցի կալանավորված անձանց և լրացուցիչ հայ բանտարկյալների ազատ արձակման։

Իր հերթին Սպիտակ տունը կաշխատի Կոնգրեսի հետ՝ ապահովելու այդ չեղարկումը նախատեսված ազատ արձակումից առաջ, սակայն այս ամենը միայն  Ադրբեջանի կողմից գործարքի լրջության նկատմամբ նորացված վստահության պայմաններում։

Այս առաջարկվող գործարքում բոլորի համար ինչ-որ  շահավետ մաս կա։ Բաքուն ստանում է «երկուսը մեկում» առավելություն՝ պահպանում է իրական գործընկեր խաղաղ բանակցությունների համար՝ ի դեմս Փաշինյանի, և լուծում է իր հիմնական խնդիրը Միացյալ Նահանգների հետ։ Թրամփի թիմը հնարավորություն է ստանում ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված անձանց և բարձրացնել նախագահի խաղաղարար իմիջը գրեթե առանց որևէ ծախսի։ Կոնգրեսի հանրապետականները ստանում են նախագահի համար արտաքին քաղաքական հաղթանակ, մինչդեռ դեմոկրատները կարող են ընդգծել իրենց ժողովրդավարությունը մարդու իրավունքների հաղթանակի ապահովման մեջ, և երկուսն էլ մեղմում են ԱՄՆ-ում մեծ ակտիվություն ցուցաբերող հայկական սփյուռքի դժգոհությունը՝ ապահովելով Արցախի էլիտայի և մյուս հայ գերիների ազատ արձակումը։ Ընտրությունների նախաշեմին Փաշինյանը  բարձրացնում է իր վարկանիշը ընտրողների մոտ։

Գերիների հարցը՝ աշխարհաքաղաքական փոխզիջումների կենտրոնում

Այս համատեքստում Ալիևի կողմից Թրամփի նամակի հրապարակումը կարող է դիտարկվել որպես քաղաքական ազդանշան Վաշինգտոնի հետ հարաբերությունների ակտիվացման և հնարավոր նոր բանակցային փուլի նախապատրաստման մասին։ Ընդ որում, այս քայլը կարող է կապ ունենալ նաև միջազգային մակարդակով քննարկվող գործարքային մոտեցումների հետ, որտեղ քաղաքական և մարդասիրական հարցերը փոխկապակցվում են ռազմավարական շահերի հետ։

Ընդհանուր գնահատմամբ ստեղծվում է իրավիճակ, որտեղ ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունները կարող են մտնել նոր փուլ, որի հիմքում կլինի իրավական սահմանափակումների վերանայման, քաղաքական բանտարկյալների ազատ արձակման և տարածաշրջանային խաղաղության գործընթացի արագացման փոխկապակցված օրակարգ։ Այսպիսի զարգացումները  կարելի է դիտարկել որպես փոխշահավետ գործարքի հնարավորություն, որի արդյունքում կարող է ձևավորվել նոր քաղաքական պայմանավորվածություն՝ ներառելով նաև  հայ  գերիների և քաղբանտարկյալների վերադարձը մինչև ընտրական գործընթացների ավարտը կամ դրանց նախաշեմին։

Արդյո՞ք ԱՄՆ–Ադրբեջան–Հայաստան ձևաչափով քննարկվող «մեծ գործարքը» կարող է դառնալ այն մեխանիզմը, որի միջոցով հայ գերիների վերադարձը կդառնա Վաշինգտոնի և Բաքվի քաղաքական փոխզիջումների մաս։ Արդյո՞ք այս գործընթացը իրականում մարդասիրական քայլ է, թե՞ ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկների բաղադրիչ։ Այս սցենարի իրականացման հավանականությունը դժվար է միանշանակ գնահատել, սակայն երեք պետությունների վերջին քայլերն ու հրապարակային ազդակները ցույց են տալիս, որ նման քննարկումները այլևս միայն տեսական մակարդակում չեն մնում և կարող են վերածվել իրական քաղաքական գործընթացի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում