Փաշինյանին ուղղված հայտնի տեսաուղերձի գործով խուզարկում են արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների բնակարանները. փաստաբան
Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ արդեն երրորդ օրն է ինչ ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների կողմից վարձակալված բնակարաններում։
«Վաղ առավոտյան ահազանգով իմացա, որ արդեն երրորդ օրն է ինչ ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների կողմից վարձակալված բնակարաններում։
Քննչական գործողություններն պայմանավորվում են դիմակավորված անձանց մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտնի տեսաուղերձի հետ։
Ահազանգած աղջկա խոսքով՝ իրենց բնակարանը խուզարկել են երեք օր առաջ՝ վաղ առավոտյան։ Նրա փոխանցմամբ՝ բնակարանը ամբողջությամբ տակնուվրա են արել, առգրավել բոլորի հեռախոսները, բերման ենթարկել իր մորն ու այլ անձանց և այդ ամենը 9 ամսական ու 2 տարեկան երեխաների ներկայությամբ։
Ընտանիքն ահաբեկված է և փաստացի հայտնվել է մեկուսացման մեջ։ Հեռախոսների առգրավումից հետո կորցրել են կապը հարազատների հետ, չեն կարողանում անգամ երեխաներին բժշկի տանել, ակնհայտորեն գտնվում են դիտումների տակ և անգամ իմ հեռախոսահամարն էլ, իրենց խոսքով, մեծ դժվարությամբ են գտել։
Առավել ուշագրավն այն է, որ Մհեր Միրզոյանին կասկածում են բացառապես արտաքին նմանության, մասնավորապես՝ աչքերի նմանության հիմքով։
Չնայած տեսանյութում խոսող անձի աչքերի գույնը ակնհայտորեն տարբերվում է Մհեր Միրզոյանի աչքերի գույնից և բացի այդ՝ վերջինս արդեն երեք տարուց ավել է բնակվում է ՌԴ-ում, այդուհանդերձ, ինտենսիվ գործողությունները շարունակվում են, իսկ նրա նկատմամբ էլ հայտարարված է հետախուզում»,- գրել է Երիցյանը։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարու...