Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Մամուլի տեսություն

«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական քարոզարշավի ժամանակ ականատես ենք լինում ոչ միայն (և ոչ այնքան) ընտրություններին մասնակցող ուժերի քաղաքական ծրագրերի ներկայացմանը, այլ նաև փոխադարձ քննարկումների, թե ինչ են իրենց կառավարման շրջանում արել այս կամ այն քաղաքական գործիչը և ուժը։ Այս քարոզարշավի ժամանակ այդ քննարկումները վերածվեցին փոխադարձ մեղադրանքների։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանի խոսույթում, օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սպառնալիք չի տեսնում, իսկ իրավապահները՝ օրենքի խախտում, երբ վերջինս ասում է՝ «նստացնելու եմ, կզացնելու եմ, սատկացնելու եմ» և այլն, ապա քաղաքական գործիչների ու քաղաքացիների խոսույթը, որում առավել հաճախ անգամ վիրավորական ձևակերպումներ չկան, դառնում են վերջիններիս կալանավորման պատճառ։ Երկակի ստանդարտների հե՞տ գործ ունենք։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի կարծիքով, գործ ունենք ինքնիրավչության հետ։ «Գռեհիկ, գրեթե խուլիգանական հռետորաբանությամբ հանդես եկող, իշխանությունը զավթած մի թիմ է սա։ Այստեղ երկակի ստանդարտների մասին հնարավոր չէ խոսել, այստեղ խոսում ենք իշխանությունը զավթելու մասին, այսինքն՝ նա գործադիր իշխանությունը ամբողջովին ենթարկել է իրեն, զավթել է թե՛ օրենսդրական իշխանությունը, թե՛, այսպես կոչված, անկախ մարմինները, այդ թվում՝ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և՛, մեծ մասով, դատական իշխանությունը։ Ինչո՞ւ եմ այսպես արտահայտվում։ Ճանաչում եմ շատ ու շատ դատավորների, որոնք չեն ենթարկվում այս իշխանությանը, բայց նրանք չեն կարողանում փոխել համակարգը։ Այսօր համակարգը Հայաստանում բնութագրվում է ինքնիրավչությամբ, այն ամբողջովին սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ոչ միայն նսեմացնող, այլև ցեղասպանական քաղաքականությունը։ Այստեղ գործ ունենք հստակ, բացեիբաց, ուղղակի ցուցադրական այս գռեհկության, կրկնում եմ՝ խուլիգանական հռետորաբանության հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։

Ընդգծում է՝ գործ ունենք նաև Եվրամիության թիմի հետ, որը եկել և բացեիբաց խառնվում է Հայաստանի Հանրապետության ընտրությունների մեջ։ «Դա քողարկում են նրանով, որ իբր պայքարում են Ռուսաստանի հիբրիդային միջամտությունների դեմ։ Լուրջ խնդիրներ ունենք, և կարծում եմ, որ պետք է իրերն իրենց համապատասխան անուններով կոչել։ Իմ համոզմամբ, գործ ունենք ագրեսիվ, գռեհիկ, խուլիգանական ու հայհոյախառն հռետորաբանությամբ այս խավի հետ։ Նրանք փոքրամասնություն են կազմում։ Քաղաքակիրթ հայ ազգը, որը հազարամյակներ շարունակ իր ներդրումն է ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ, չի կարող և չպետք է ների կամ հանդուրժի նման գռեհկությունը։ Պարզապես հստակեցնենք, որ այս թիմը ոչ միայն «հրավիրել» է պատերազմ, պայմանավորվել է կապիտուլ յացիայի մասին, հանձնել է հողերը, այլ նաև ուղղակի լկտի ձևով ուզում է փոխել մեր ինքնությունը։ Այսօրվա «պատերազմը» հայ ազգի ինքնության դեմ է, դա հստակ ցեղասպանության կորիզն է։ Ցեղասպանությունը ոչ միայն ուղղակի ֆիզիկապես ոչնչացումն է, այլև ողջ մնացածների ինքնությունն ամբողջովին փոխելն է, ենթարկեցնելը, ստորացնել ը, ստրկացնելը»,-նկատում է մեր զրուցակիցը։

Քաղաքացիները մտավախություն ունեն, որ իրենց քվեն, որը չի լինի գործող իշխանությունների օգտին, կարող են խլել՝ հաշվի առնելով շատ ու շատ խախտումներ, որոնք տեղի են ունենում նախընտրական շրջանում։ Անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներին մշտապես հարց են ուղղում՝ իսկ դուք պաշտպանելո՞ւ եք մեր քվեն, այսինքն՝ ենթադրում են, որ ընտրությունների ժամանակ լինելու են խախտումներ։ «Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր։ Մարդիկ մտահոգություններ ունեն ընտրական բուն օրվա հետ կապված, բայց բոլոր այն խախտումները, որոնք արդեն հայտնաբերվել են, կարող են հիմք լինել դատական գործերի համար։ Օրինակ՝ տեսնում ենք, որ կիրառվում է վարչական ռեսուրս, հավաքներին մասնակցում են մեծ թվով ուսուցիչներ։ Միայն այս տարի չէ, որ նման պատկերի ենք ականատես լինում։ Տարիներ շարունակ կրկնել եմ՝ կեղծիքները, որոնք տեղի են ունեցել, այդտեղ 80 տոկոսով մասնակցել է այն խավը, որն իրեն ուսուցիչ է համարում։ Նման ուսուցիչներին չի կարելի մոտ թողնել երեխաներին։ Գուցե ձևակերպումս խիստ է, բայց դա մեր իրականությունն է։ Այս համատեքստում ուզում եմ ընդգծել՝ որքան էլ մենք կարծենք, համարենք, և իրապես մասնակի այդպես է, որ դատական իշխանությունն ամբողջովին ենթարկվում է այս թիմին, մեկ է՝ անընդհատ և անընդմեջ, ամեն օր հարյուրավոր բողոքներով, հայցերով պետք է դիմել դատարան։ Սա պետք է անել նաև ապագայի համար։ Առաջին՝ պետք է արձանագրել ամեն օր տեղի ունեցող խախտումները։ Երկրորդ՝ բոլոր այն փաստերի հիմքով, որոնք արդեն հայտնաբերվել են տարբեր գյուղերում և համայնքներում, պետք է դիմել դատարաններ։ Երրորդ՝ բոլոր կուսակցությունները պետք է պատրաստեն դիտորդների այնպիսի թիմեր, որոնց հնարավոր չէ վախեցնել, գնել, «քշել»։ Խոսում եմ այն փորձի մասին, որը տեսել եմ 1991 թվականից, հատկապես՝ 1995 թվականին մշակված ամենակեղտոտ տեխնոլոգիաների։ Այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, այդ թվում՝ հետընտրական գործընթացներին ուժային և գռեհիկ միջամտություններին։ Կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանի դատարաններ պետք է դիմել, այլ ամեն օր հարյուրավոր նամակներ պետք է հղվեն Եվրամիության՝ կեղծիքները քողարկող այդ խմբին։ Որևէ առումով հույս չունեմ, որ նրանք կարձագանքեն, բայց բողոքը նշան է, որ համաձայն չես, գիտես, հայտնել ես։ Դա նաև հիմք է հետագայում այլ ատյաններ դիմելու համար»,-հավելում է նա։

Շատերս ենք հիշում այն իրականությունը, երբ նախկին իշխանությունների՝ ամենափոքր խախտումների դեպքում անգամ միջազգային բոլոր հնարավոր կառույցները Հայաստանին նամակներ էին ուղարկում, իրենց մտահոգությունները հայտնում ժողովրդավարության վիճակի հետ կապված։ Այժմ, կարծես, հակառակ պատկերն ունենք։ Նիկոլ Փաշինյանը վայելո՞ւմ է եվրոպական կառույցների աջակցությունը։ «Եվրոպական մարմիններն այսօր չեն ղեկավարվում եվրոպական ժողովուրդների շահերով։ Դրանք բոլորն ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների դրածոներն են։ Այսօր Եվրոպան ուղղակի մրցում է Թրամփի հետ՝ բացեիբաց արհամարհանքով միջազգային իրավունքի նկատմամբ։ Այս առումով խոսում ենք ոչ թե ընդհանրապես Եվրոպայի, այլ այսօր կառավարող խմբերի մասին։ Այո՛, նրանք ոչ միայն սպասարկում են Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու այս ամբողջ գործընթացը, այլև միասնական ձևով, իրենց գործողություններով մասնակցում են հայերի և հայության ինքնության ոչնչացման գործընթացին։ Ըստ Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանը կոկորդում մնացած ոսկոր է, նրանք փորձում են ամբողջովին «կրծել» այդ ոսկորը»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում