Ողբերգություն Հունաստանում. վթարից մահացել է ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը
Հունաստանի ազգային հավաքականի, իտալական մի շարք ակումբների և դանիական «Կոպենհագենի» նախկին պաշտպան Մարիոս Իկոնոմուն հիվանդանոցում մահացել է ծանր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացած վնասվածքներից։ Armsport.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում են հունական լրատվամիջոցները։
Ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 23-ին հունական Յանինա քաղաքում։ 33-ամյա Իկոնոմուն մոտոցիկլետով բախվել էր շրջադարձ կատարել փորձող ավտոմեքենային։ Նշվում է, որ նախկին ֆուտբոլիստն ընթանալիս է եղել առանց պաշտպանիչ սաղավարտի։
Մարիոսը գանգուղեղային ծանր վնասվածքներով և կրիտիկական վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Նա վիրահատության էր ենթարկվել և միացվել արհեստական շնչառության սարքին՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելով նեյրովիրաբույժների խիստ հսկողության տակ: Չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին՝ երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հույն պաշտպանը հանդես է եկել հայրենի ԱԵԿ-ում և «Պանետոլիկոսում», ինչպես նաև իտալական Սերիա Ա-ն ներկայացնող «Բոլոնիայում», «Կալյարիում» և «Սամպդորիայում»։
2020-ից 2023 թվականներին նա պաշտպանել է դանիական «Կոպենհագենի» գույները՝ թիմի հետ դառնալով Դանիայի չեմպիոն։ Իկոնոմուն իր ակտիվում ուներ նաև 6 հանդիպում Հունաստանի ազգային հավաքականի կազմում: Ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր վերջերս՝ 2024 թվականին:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան