Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի
Ամերիաբանկը AMX Awards ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է 4 մրցանակի` երեքը Հայաստանի ֆոնդային բորսայի և մեկը`Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից:
Մասնավորապես, Ամերիաբանկը լավագույնն է ճանաչվել հետևյալ անվանակարգերում`
- Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում
- Բորսայի լավագուն անդամ ենթակառուցվածքների հետ ինտեգրման ոլորտում
- Լավագույն հաշվետու թողարկող՝ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում
- Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր:
2025թ. Ամերիաբանկը դարձել է Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է ընձեռել MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգին։ Այս ինտեգրման շնորհիվ MyInvest-ի օգտատերերը հնարավորություն են ստացել բջջային հավելվածից Հայաստանի ֆոնդային բորսայի տարբեր առևտրային հարթակներում իրականացնել գործարքներ իրական ժամանակում, ինչի շնորհիվ Ամերիաբանկի հաճախորդների կատարած գործարքների քանակը 2026թ. 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 150%-ով, իսկ բորսայի ամենաակտիվ հարթակներից մեկում` կորպորատիվ պարտատոմսերի հարթակում, Ամերիաբանկի հաճախորդների կատարած գործարքների մասնաբաժինը հասել է շուրջ 80%-ի:
Նշենք, որ 2025 թ. Ամերիաբանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 63.5 մլրդ դրամ, իսկ Բանկի կողմից տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը` 98 մլրդ դրամ: Հատկանշական է, որ Ամերիաբանկը հաշվետու ժամանակահատվածում պարտքային կապիտալի շուկայում իրականացրել է 18 նախագիծ, այդ թվում` կապիտալի շուկա առաջին անգամ մուտք գործող 3 ընկերության պարտատոմսերի տեղաբաշխում: 2025թ. Ամերիաբանկը նաև իրականացրել է ընդհանուր 11 թողարկողի 34 սերիայի արժեթղթերի շուկայի ստեղծում:
2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ամերիաբանկի կողմից թողարկված և շրջանառվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի մեջ կազմել է շուրջ 28%:
Հավելենք, որ AMX-ի ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան մրցանակներ են շնորհում կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին՝ արժևորելով նրանց նշանակալի ներդրումն ու ձեռքբերումները: Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է Հայաստանի ֆոնդային բորսայի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան