ՔՊ-ական թեկնածուի ընտանիքին պատկանող ընկերությունը 226 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կստանա
Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով նախատեսվում է «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին տրամադրել ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն։
Նախագծի համաձայն՝ ընկերությունը Վայոց ձորի մարզում նախատեսում է իրականացնել շուրջ 3.4 մլրդ դրամի ներդրում՝ պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար անհրաժեշտ հումքի ձեռքբերման նպատակով։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 3.4 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է շուրջ 226 մլն դրամ։
Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 564-ի, իսկ միջին աշխատավարձը՝ 260 հազար դրամի։
Հիշեցնենք, որ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն պատկանում է Վայոց ձորի մարզպետ, ՔՊ պատգամավորի թեկնածու Վահագն Արսենյանի ընտանիքին։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան