Նախկին ՔՊ-ականը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրենից պահանջել են 480 հազար դոլար գումար
Մայիսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչություն է զանգահարել Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Թաթուլ Ասիլյանը և հայտնել, որ ոմն Համիկ Ղազարյանը սպառնացել և 480 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար է պանաջել։
նչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Տավուշի մարզային քրեական վարչություն է հրավիրվել Թ․Ասիլյանը և հայտնել, որ 2023թ․ իր մտերիմ Գևորգ Գևորգյանի միջնորդությամբ գործարքի մեջ է մտել Աշտարակ քաղաքի բնակիչ ոմն Գիեռոի հետ վերջինիս համար հողային հարցեր լուծելու նպատակով։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Թ․ Ասիլյանը ոստիկաններին հայտնել է, որ Գիեռոն իրեն կանխավճար է տվել 60 հազար ԱՄՆ դոլար, սակայն նշված գործարքը չի կարողացել ավարտին հասցնել և այդ օրը իրեն է զանգահարել իր ծանոթ, Երևանի բնակիչ 50-ամյա Հմայակ Ղ․-ն և հայտնել, որ Գիեռոի պարտքը պիտի ստանա ինքը, պահանջել է 480 հազար ԱՄՆ դոլար և սպառնացել, որ եթե չտա այդ գումարը, իրենով են զբաղվելու, որից Թ, Ասիլյանը զգացել է կյանքի և առողջությանը սպառնացող իրական վտանգ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Թ․Ասիլյանի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Թ․ Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ է եղել, ով հեռացվել է կուսակցությունից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...