ՊՆ «բորդյուրին» նստելու համար` տնային կալանք. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մոտ 2 ամիս առաջ Պաշտպանության նախարարության դիմաց միջադեպ է տեղի ունեցել ՀՀ քաղաքացի Կորյուն Հակոբյանի եւ ՊՆ աշխատակիցների միջեւ։
Ըստ իրավապահների՝ Կորյուն Հակոբյանը երեկոյան ժամին նստել է նախարարության շենքի դիմացի «բորդյուրին» եւ ալկոհոլ օգտագործել, նրան են մոտեցել նախարարության անվտանգության աշխատակիցները, ասել են՝ տարածքը լքիր, ի պատասխան քաղաքացին ասել է՝ «իմ երկիրն է, որտեղ կուզեմ, կնստեմ»։
Սրանով միջադեպը չի ավարտվել, ՊՆ աշխատակիցները ստիպել են հեռանալ քաղաքացուն, նա հակաճառել է, «վիրավորական խոսքեր ասել» կառավարության անդամների հասցեին, որից հետո նրան ձերբակալել են, քրեական վարույթ նախաձեռնել, որպես մեղադրյալ ներգրավել:
Պաշտոնապես մեղադրել են «ՊՆ աշխատակիցների աշխատանքը խոչընդոտելու համար»։ Կորյուն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, ապա՝ այն փոխվել է բացակայելու արգելքով։ Նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանից փորձեցինք պարզել դեպքի մանրամասները, ասաց՝ քրեական վարույթի մանրամասները լավ չի հիշում, բայց նման պաշտպանյալ ունի։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց