0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
ԱրարատԲանկը հանդես է գալիս շուկայում նոր, աննախադեպ առաջարկով։ Հունիսի 11-ից ARARATBANK Trading Platform (ATP) առևտրային հարթակում բաժնետոմսեր գնելու պարագայում լևերիջով իրականացվող բոլոր գործարքները կկատարվեն առանց հավելյալ overnight տոկոսադրույքի (SWAP) միջնորդավճարի գանձման։
Նոր մոտեցման կարևոր առավելություններն են՝
- մեծ քանակով բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն՝ օգտագործելով առավել քիչ դրամական միջոցներ և չմտածելով լևերիջի դիմաց գանձվող միջնորդավճարի մասին,
- բաց դիրքեր պահելու ընթացքում օրական կուտակվող overnight SWAP տոկոսադրույքների բացակայություն,
- պորտֆելի դիվերսիֆիկացման, նոր ակտիվների կամ հավելյալ բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով ավելի շատ ազատ միջոցներ ունենալու հնարավորություն,
- ներդրումային ռազմավարության առավել արդյունավետ կառավարում՝ առանց հավելյալ ծախսային բեռի։
Նշված փոփոխությունը, որը գործում է բացառապես բաժնետոմսերի համար, կատարվել է ARARATBANK Trading Platform (ATP) առևտրային հարթակի ֆունկցիոնալ թարմացումների և ծառայությունների բարելավման շրջանակում՝ հաճախորդների ներդրումային փորձառությունն առավել արդյունավետ և շահավետ դարձնելու նպատակով։
Ստանդարտացված շուկաներում բոլոր բաժնետոմսերի լևերիջով առևտուր իրականացնելու հնարավորության և առևտրային հարթակի այլ նորություններին ծանոթանալու համար այցելեք ATP հարթակ կամ զանգահարեք +374 60 40 80 04 կամ +374 60 40 80 03։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան