Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսի 3-ը համարվում է Հեծանիվի համաշխարհային օր: Ամեն տարի այդ օրը կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Այս տարի ևս նախատեսվում էր հունիսի 3-ին անցկացնել տոնական հեծանվաշքերթ: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնակիցների համար անակնկալ՝ միջոցառման օրը փոխվել է և անցկացվելու է այսօր՝ հունիսի 6-ին:
Թե ինչու հենց այսօր, մեր աղբյուրները չեն կոնկրետացնում, սակայն նշում են, որ այս որոշումը տարակուսանքի տեղիք է տվել, և մասնակիցներից շատերը նշել են, որ հունիսի 6-ը ընտրություններից առաջ սահմանված «լռության օր» է, և այդ օրը տոնական հեծանվաշքերթ անցկացնելը կարող է քաղաքական երանգ ստանալ: Կազմակերպիչները, սակայն, վստահեցրել են, որ այս միջոցառման մեջ ոչ մի քաղաքական աստառ չկա: Այդուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, եղել է առաջարկ տոնական հեծանվաշքերթին մասնացել միանման շապիկներով, որը ևս լուրջ տարակարծությունների տեղիք է տվել: Բանն այն է, որ առաջարկվող սպիտակ շապիկներն ասոցացվում են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի հետ (անունը նշել նպատակահարմար չենք համարում՝ պայմանավորված «լռության օրվա» գործոնով): Ճիշտ է, առաջարկվող շապիկների վրա քաղաքական ուժի անվան կամ հերթական համարի որևէ նշում չկա, սակայն կան այդ ուժի հետ ասոցացվող սիմվոլ և լոզունգ: Թե վերջնական ինչ որոշում է կայացվել, երեկվա դրությամբ դեռևս հայտնի չէր. ամեն ինչ պարզ կդառնա այսօր երեկոյան անցկացվող միջոցառման ժամանակ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց