Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Մամուլի տեսություն

«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեպի Ռուսաստան արտահանումների արգելքն իր բացասական հետքն է թողնելու և՛ արտահանողների, և՛ առհասարակ երկրի տնտեսության վրա։ Այս կարծիքն է հայտնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը: «Գյուղատնտեսական արտադրանքի՝ տարբերություն՝ չկա ծաղիկ է, միրգ թե բանջարեղեն, 90 տոկոսից ավելին արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Կա արտադրանքի տեսակ, որ 98 տոկոսով է արտահանվում, կա 93 տոկոսով, բայց գյուղատնտեսական արտադրանքի 90 տոկոսից ավելին արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Ոլորտի հետ փոխկապակցված ածանցյալ՝ մշակող արդյունաբերության արտադրանքը նույնպես հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Ունենք գյուղատնտեսության մեջ ներգրավված մոտավորապես 150 հազար անձ։ Եթե բոլորը հայտնվում են արգելքի, սահմանափակումների տակ, ունենում ենք գյուղատնտեսության մեջ ներգրավված անձանց ընտանիքների, ֆերմերային տնտեսությունների, կազմակերպությունների գործունեության դադարեցում և, բնականաբար, արդեն վերամշակող արդյունաբերության գործունեության կանգ, ինչն իր հետ միանգամից բերում է երկու տեսակ գործազրկություն՝ ինքնազբաղված գյուղատնտեսների և որպես վարձու աշխատող ներգրավվածների։ Գործազրկությունը, բնականաբար, բերում է աղքատություն, որովհետև գործ ենք ունենում աշխատավարձի կա՛մ իսպառ բացակայության, կա՛մ աշխատավարձի նվազեցման հետ։ Այս ամենի եզրահանգումը հետևյալն է՝ արտագաղթի տրամադրվածություն, այն պարագայում, երբ Ադրբեջանը միջազգային հարթակներում, միջազգային տարբեր լրատվամիջոցներում, կառույցներում ամենօրյա քարոզ է իրականացնում ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու թեմայով։ Այսինքն՝ մի կողմից կա համատարած աղքատություն, ապագայի հանդեպ անհուսալիություն և անկանխատեսելիություն, հաջորդ կողմից՝ գոյություն ունի ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման վտանգ։ Սա միանգամից մղում է արտագաղթի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Անդրադառնում ենք գազի թանկացման հնարավորությանը։ Կա այն մոլորությունը, թե ոչինչ, որ գազը կթանկանա, մի բան կանենք, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու։ Ի վերջո, գազի թանկանալու դեպքում ի՞նչ վտանգներ կան։ Մեր զրուցակիցն ընդգծում է՝ պետք չէ միայն գազի թանկացումը դիտարկել, պետք է փոխկապակցված շղթայում ամեն ինչ քննարկել՝ գազ, էլեկտրաէներգիա և վառելիքային համակարգ՝ բենզին, դիզելային վառելիք։

«Գազի ներկրմամբ ամբողջությամբ կախված ենք Ռուսաստանի Դաշնությունից։

Եթե տարբեր կիսագրագետներ խոսում են Հայաստանում գազի ներկրումը իրանական գազով փոխարինելու մասին, ապա այստեղ ունենք որոշակի խնդիրներ, որովհետև Իրանից եկող գազի ամբողջ համակարգը չունի բավարար չափի ներուժ Հայաստանին սպասարկելու։ Դրան գումարած՝ Իրանը և Թուրքիան ունեն տարածաշրջանում գազի մատակարարման պայմանագիր, որ Թուրքիայից էժան գնով հնարավոր չէ ուղղակի այլ երկրների գազ մատակարարել, այսինքն՝ կա նաև թուրքական ճնշում իրանական գազի մատակարարման գծով։ Հաջորդը վառելիքային համակարգն է։ Բենզին և դիզելային վառելիք Հայաստան ներկրվում է Ռուսաստանից քվոտավորված, ներքին բացթողման գներով, այն է՝ ռուսաստանյան և ոչ թե ավելի թանկ սակագներով։ Էլեկտրաէներգիայի արտադրության մոտավորապես 32 տոկոսը բաժին է ընկնում ատոմակայանին, որի հումքը ներկրում ենք Ռուսաստանից, մոտավորապես 30-ից 33 տոկոսն էլ ջերմաէլեկտրակայաններին է բաժին ընկնում, որոնք աշխատում են գազով և Ռուսաստանից ներկրած հումքի հաշվին։

Եթե սահմանափակումը միայն գազով ենք դիտարկում, միգուցե մարդկանց շրջանում որոշակի լուսավոր ապագայի կանխատեսում լինի, բայց եթե սահմանափակումները համատարած լինեն, կզրկվենք տունը ընդհանրապես ջեռուցելու հնարավորությունից, որովհետև էլեկտրաէներգիայի 70 տոկոսը նույնպես բացակայելու է։ Շատերն են հիշում 90-ական թվականները, երբ ժամով էր հոսանք տրվում։ Չենք ունենալու գազ, այն է՝ անցնելու ենք անտառային գողությունների միջոցով վառարանով տունը բնականոն ջեռուցելուն։ Երկրորդ՝ ունենալու ենք տեղաշարժի խնդիր։ Եթե ունենք վառելիքի դեֆիցիտ, բնականաբար, ունենք նաև լոգիստիկ խնդիրներ, ապրանքները նշանակման վայր հասցնելու հետ կապված խնդիրներ։ Նման պարագայում որևէ արդյունաբերություն չի կարող աշխատել։ Ծայրահեղական դրսևորման մասին խոսենք։ Ոմանք կասեն՝ հաց կուտենք, կապրենք։ Ասեմ՝ ցորենն էլ ենք ներկրում Ռուսաստանից, ցորենն էլ ունի քվոտավորում։ Երկու տարի առաջ տեղի ունեցավ հետևյալը. Ռուսաստանը ներքին պահանջարկը մինչև չբավարարեր, ցորենի կամ ալ յուրի արտահանում չէր իրականացնելու, բայց Հայաստանին հատուկ քվոտա տվեց և դեպի Հայաստան արտահանումը շարունակեց։ Հիմա սա ևս վտանգի տակ է, մյուս կողմից էլ՝ ունենք հանձնված Արցախ, որտեղից ցորեն էինք ներկրում, իսկ այժմ դա նույնպես գոյություն չունի։ Նման պարագայում երկու տեսակ բացասական հետևանք ենք արձանագրում։ Առաջին ազդեցություն՝ բուն տնային տնտեսության, այսինքն՝ մարդու ընտանիքի վրա, որտեղ բացակայում է ջեռուցումը, կամ նա թանկ սակագնով է գազը ստանում, իր աշխատավարձը չի բավարարում, որպեսզի կարողանա կոմունալ ծախսերը վճարել։ Ինչո՞ւ է այդպես լինում. մի կողմից՝ գյուղատնտեսական արտադրանքը, մշակող արդյունաբերությունը դադարում են գործել, այսինքն՝ գոյություն ունի աշխատավարձի բացակայություն, դեֆիցիտ, հաջորդ կողմից՝ հաստատուն ծախսերի աճ գոյություն ունի, հետևաբար՝ մարդը չի կարողանում իր ընտանեկան ծախսերը կատարել ընդհանրապես։ Երկրորդ ազդեցությունն ապրանքների ձեռքբերման գծով է, այսինքն՝ նույն հացի սակագնի վրա տեղի կունենա ցորենի արժեքի ավելացում, էլեկտրաէներգիայի բացակայություն, կամ՝ եթե հովհարային անջատումներ լինեն, պատկերացնո՞ւմ ենք, թե ինչ պլանավորած գրաֆիկով պետք է հացի թխումը տեղի ունենա, ու դա ինքնարժեքի վրա ինչ ազդեցություն կունենա։ Գազի և վառելիքի բացակայության դեպքում այդ նույն հացը խանութներին հասցնելը ինչպե՞ս է տեղի ունենալու։ Մյուս կողմից՝ անուղղակի ազդեցության են ենթարկվում ընտանիքները, այսինքն՝ շատ ավելի թանկ սակագնով են ձեռք բերում ապրանքները։ Որպես համեմատություն նշեմ, որ 2026 թվականի առաջին եռամսյակում սննդի և խմիչքների գնաճը կազմել է 10 տոկոս։ Եթե համեմատենք 2025 թվականի համապատասխան ժամանակահատվածի հետ, ապա մարդն իր նույն աշխատավարձի պայմաններում կզգա, որ իր աշխատավարձը չի բավարարում»,նկատում է նա։

Եթե «կախարդական փայտիկի» օգնությամբ հայ արտահանողի առջև բացվեն ԵՄ շուկայի դռները, արտահանողը նույն ծախսը կկատարի՞ իր ապրանքն արտահանելիս և նույն եկամուտը կստանա՞, ինչ ռուսական շուկայի դեպքում։ «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել մուտք գործել ԵՄ շուկա։ Առաջիկա քսան-երեսուն տարում ԵՄ շուկան չի կարող բացվել Հայաստանի առաջ։ Ո՞ր ապրանքներն է Հայաստանն արտահանում՝ գյուղարտադրանք, այն է՝ միրգ, բանջարեղեն։ Մսամթերքի արտահանում չունենք, այն ներկրում ենք նաև Ռուսաստանից։ Եկեք միրգը համեմատենք։ Ավելի որակյա՞լ միրգ ենք արտադրում, քան Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան՝ միջերկրածովյան երկրները։ Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Հաջորդ մեր արտահանելի ապրանքը խմիչքն է։ Ուզում են ասել, որ եվրոպական շուկայում կարող ենք Ֆրանսիայի կոնյակի հետ մրցակցե՞լ, Գերմանիա կամ Չեխիա գարեջուր, իսկ Պորտուգալիա կամ Իտալիա գինի արտահանե՞լ, կարո՞ղ ենք դեղ արտահանել Գերմանիա, երբ ամբողջ աշխարհը գերմանական բժշկությունից և դեղագործությունից է օգտվում։ Վաղուց արդեն աշխարհում գոյություն ունի բրենդավորում, բրենդավորված ապրանքներն են սպառվում ԵՄ երկրներում։ Եթե ինչ-որ մի հրաշքով կարողանանք արտադրել մի այնպիսի ապրանք, որն աշխարհում դեռ չկա, և մենք լինենք դրա առաջամարտիկը, միգուցե կարողանանք դա արտահանել: Այստեղ արդեն գոյություն չունի ԵՄ կամ ԵԱՏՄ շուկա, գոյություն ունի ընդամենը պահանջարկ, որ Հայաստանը կարողանում է բավարարել։ Սրան գումարած՝ ԵՄ անդամ երկրների հետ ունեինք մոտավորապես 6500 անուն ապրանքների մաքսատուրքից ազատում՝ զրոյական տոկոսադրույքով կամ շատ ավելի զեղչված արժեքներով ուղարկում։ Նման պարագայում Հայաստանը չի կարողացել ԵՄ շուկա մտնել, ավելին՝ դեպի Ռուսաստան արտահանումն ավելացրել է։ Հիմա, երբ գոյություն ունեն մաքսատուրքեր, ինչպե՞ս ենք մրցունակ լինելու, և երկրորդ՝ եթե նույնիսկ արտահանողներին դեպի եվրոպական երկրներ ապրանքների ներկրման տուրքերի փոխհատուցում տրվի բյուջեից, ի՞նչ է տեղի ունենալու այս պարագայում։ Եվրոպան մեզ պարտքով, հստակ տոկոսադրույքով գումար է տալու։ Մի կողմից՝ տոկոս ենք վճարելու, հաջորդ կողմից՝ փոխհատուցելու ենք արտահանողների ծախսերը։ Հայաստանը կոլապսի առաջ կկանգնի, այնպիսի շրջապտույտ կստեղծվի, որը մոտավորապես նման է լինելու Բերմունդյան եռանկյունուն, այն է՝ ինչպես էլ կողքով անցնես, միանշանակ խորտակվելու ես»,հավելում է տնտեսագետը։

Շատ հաճախ է մեր խոսույթում հնչում այն տեսակետը, որ պետք է «բոլորի հետ լավ լինել», որպեսզի զարգացնենք տնտեսությունը, ունենանք կայուն հարաբերություններ բոլոր երկրների հետ։ Դա հնարավո՞ր է անել։ «Աշխարհում այլևս գոյություն չունի անվտանգային ճարտարապետություն, որովհետև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ երկրներից նվազագույն երկուսը՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն, արդեն խախտել են այդ սկզբունքները։ Հետևաբար, աշխարհում գծվում է անվտանգային նոր ճարտարապետություն։ Վստահեցնում եմ՝ որևէ մեկը դեռ չգիտի, թե որն է դրա հանգուցալուծման կետը, որտեղ են կանգ առնելու, որտեղ և ինչ սահմաններով են ազդեցության գոտիները գծելու։ Նման պարագայում չի կարող լինել «և՛, և՛»-ի քաղաքականություն։ Շատ վաղուց աշխարհում գոյություն ունի «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականություն։ Աշխարհի բարձրաստիճան պաշտոնյաներն այս մասին հայտարարել են։ Նման տուրբուլենտության իրավիճակում պետք է կարողանաս շատ գրագետ, պլանավորված, ճշգրիտ դիրքավորվել՝ մինչև վերջնական ազդեցության գոտիների գծումը, այնուհետև դիրքավորվել քեզ համապատասխան անվտանգության ճարտարապետության տիրույթում։ Բայց մի բան կանխատեսելի է։ Տարիներ շարունակ Հայաստանը եղել է Ռուսաստանի ազդեցության գոտում։ Ո՞րն է այն հավանական պլանավորումը, որ Հայաստանը պետք է դուրս գա ազդեցության այդ գոտուց։ Եթե գալիս ենք բացառման մեթոդով, հենց հիմա նշմարվում է, որ ԱՄՆ-ի ազդեցության գոտում լինել չենք կարող, որովհետև ԱՄՆ նախագահն էլ է դա հայտարարել, Եվրոպայի ազդեցության գոտում լինել չենք կարող, աշխարհաքաղաքական ազդեցության գոտուց մի քայլ իջնում ենք ներքև, մտնում ենք Թուրքիայի ազդեցության գոտի։ Մեկ էլ տեսնում ենք, որ Թուրքիան էլ, կարծես, իր ազդեցության գոտում մեզ համար տեղ չի նախատեսել, ասում է՝ գնա Ադրբեջանի ազդեցության գոտի, ես քեզ կկառավարեմ Ադրբեջանի միջոցով։ Եվ, կարծես, Ռուսաստանի ազդեցության գոտուց մեզ մտցնում են Ադրբեջանի ազդեցության գոտի։ Նման պարագայում «և՛, և՛»-ի քաղաքականությունն ուղղակի աննորմալություն է»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում