Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Էվրոսի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետներ Ռոմիլոս Խաձիյանողլուի և Ադամանտոս Պապադոպուլոսի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման, մասնավորապես՝ սահմանամերձ շրջանների և քաղաքների միջև կապերի ընդլայնման հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և «ԹՐԻՓՓ» նախագիծը՝ ընդգծելով Էվրոսի շրջանի հնարավոր դերակատարությունը տարածաշրջանային փոխկապակցվածության և առևտրատնտեսական կապերի զարգացման գործում։
Զրուցակիցները կարևորել են Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքների պատմության մեջ հայկական համայնքի ներդրումը և քննարկել Հայաստանի մարզերից մեկի քաղաքների հետ համագործակցության հաստատման, ինչպես նաև համատեղ մշակութային և կրթական ծրագրերի իրականացման հեռանկարները։
Այցի շրջանակներում դեսպան Մկրտչյանը, Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանի ուղեկցությամբ, հանդիպել է նաև Օրեստիադայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումները և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները։
Այցելություն է եղել նաև Դիդիմոտիխոյում գտնվող և պատմական նշանակություն ունեցող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։




















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Հանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան
Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան