ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային, որն իրականացվել է Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության Գորիսի բաժանմունքի հետ համագործակցության շրջանակում։
Ընկերությունից հայտնում են, որ արյունատվության նախաձեռնությունը տարիներ շարունակ իրականացվում է որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի մի մաս։ Ակցիայի նպատակն է աջակցել բուժհաստատություններին և նպաստել կամավոր արյունատվության մշակույթի տարածմանը։
«Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր» ծրագրի շրջանակում ԶՊՄԿ-ի ավելի քան 100 աշխատակից տարբեր ժամանակահատվածներում անհատույց արյուն է հանձնել՝ իրենց մասնակցությունն ունենալով արյան պաշարների համալրման գործում։
Նշվում է, որ ակցիային ակտիվորեն մասնակցել են նաև ազդակիր Արծվանիկ համայնքում բնակվող աշխատակիցները։
Ընկերությունը շնորհակալություն է հայտնել ակցիային միացած բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն հասարակության համար։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»