Ի.Ա.-ն պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսինների կողմից․ՔԿ
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացառապես քննչական գործողությունների պատշաճ կատարման և դրանց միջոցով ստացված փաստական տվյալների համակցված գնահատման, քննության արդյունավետ պլանավորման արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն: Այս մասին տեղեկանում ենք Քննչական Կոմիտեից։
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ դեռևս 2022 թվականի հունվարի 21-ին Ի.Ա.-ն Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 38/3 հասցեի պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ վերջինս սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսիններ Ե.Մ.-ի և Ա.Թ.-ի կողմից:
Նախաքննության ընթացքում կատարված բազմակողմանի և համակցված քննության արդյունքում հիմնավորվել է, որ Ե.Մ.-ն և Ա.Թ.-ն, նախնական համաձայնությամբ խմբի կազմում, 2022 թվականի հունվարի 21-ին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել են Ի.Ա.-ին՝ նախ վիճաբանության ժամանակ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգ ներկայացնող մարմնական վնասվածքներ, ապա բնակարանի խոհանոցի պատուհանից նետել են դուրս՝ այդ կերպ սպանելով նրան:
2026 թվականի մարտի 24-ին ամուսինների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարված սպանությունը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց