Բանակից առողջության հիմքով ազատում են իրենց որդիներին, ուղարկում սպորտի. նոր նախագիծ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացմամբ, ԿԳՄՍՆ-ը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ՝ ֆուտբոլի (մինչև 21, մինչև 19) և ֆուտզալի ազգային հավաքականների մարզիկներին 2026-ի ամառային զորակոչից մինչև 2028-ի ամառային զորակոչը, որոշ դեպքերում՝ մինչև 26 տարեկանը, տարկետում տալու վերաբերյալ։ Հիմքում նշվում է մարզական պատրաստության շարունակականության ապահովումը։ Քննարկումը տևելու է հունիսի 1–16-ը, նախատեսվում է նաև գործող տարկետումների վերանայում։
Օրաթերթը նշում է, որ նախագիծը հարցեր է առաջացրել չափանիշների և հավասարության վերաբերյալ, մինչդեռ կառավարության դիրքորոշմամբ նպատակն ազգային հավաքականների մրցունակության բարձրացումն է, բյուջետային էական ազդեցություն չի ակնկալվում։ Հիշեցվում է նաև, որ Գոռ Սանոսյանն ու Սամվել Գևորգյանը առողջական հիմքով տարկետում են ստացել, սակայն զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտով։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»