Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Մամուլի տեսություն

«Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից անցել է մոտ մեկ շաբաթ։ Կրքերը չեն հանդարտվում, բայց այս զրույցով մի քանի հիմնական արձանագրումներ ենք կատարում։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարևոր տպավորություններն այս ընտրություններից մի քանիսն են։ «Հայաստանի Հանրապետությունում ունենք պատասխանատու քաղաքացիների շատ մեծ շերտ։ Ընդդիմությունը, հասարակական ու քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, առհասարակ բոլորս քարոզում էինք մասնակցել ընտրություններին և քվեարկել այն ուժերի օգտին, որոնք ամենամեծ շանսն ունեն խորհրդարան մտնելու։ Քաղաքացիները ցուցաբերել են բարձր քաղաքական գիտակցություն և գնացել հենց դա էլ արել են։ Այլ հարց է, որ շատ տեղերում ընդդիմությունը չի կարողացել պահել քվեները։ Դա ակնհայտ է, կարծում եմ՝ աներկբա է։ Թե ինչու է այդպես ստացվել, քննարկման մեկ այլ հարց է, բայց կարող ենք արձանագրել, որ քաղաքացիներն արել են այն, ինչ իրենցից պահանջվում է։ Եթե համեմատում ենք 2021 թվականի ընտրությունների արդյունքների հետ, ընդդիմությունը 40 տոկոսով ավելի շատ ձայն է ստացել։ Կեղծված թվերի մասին։ Օրինակ՝ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի մամուլի ասուլիսի ժամանակ տեսանք, որ ընդամենը 36 ընտրատեղամասում 4400 ձայնով ավելի է ՔՊ-ն ստացել, քան պետք է ստանար։ Եթե այդ նույն տրամաբանությունը թվային առումով փորձենք բաժանել բոլոր 2005 ընտրատեղամասի վրա, ապա կտեսնենք, որ յուրաքանչյուրում առնվազն 125 ձայն կարող էր կեղծված լինել։ Դա իր հերթին նշանակում է, որ ՔՊ-ն մոտ 17 տոկոս քվե է կեղծել, ինչն էլ իր հերթին նշանակում է՝ ընդդիմության և իշխանության ձայները, մեղմ ասած, հավասար են։ Մեր քաղաքացիները վարքաբանական տեսանկյունից շատ ճիշտ մոտեցում են ցուցաբերել, այլ հարց է, որ ընդդիմությունը չի կարողացել այդ ձայները պահել։ Սա՝ առաջինը։ Երկրորդը՝ ամբողջ քարոզարշավի ժամանակ իշխանությունը փորձում էր ստեղծել թշնամիների կերպարներ, թշնամիներից մեկը Ռուսաստանն էր, որի հետ փորձում էին կապել ընդդիմության առաջատար երեք ուժերին, բայց ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների մեծամասնությունը քվեարկեց այն ուժերի օգտին, որոնց իշխանությունը կապում է Ռուսաստանի հետ։ Դա իր հերթին նշանակում է, որ հասարակության մեջ կա շատ մեծ պահանջարկ Ռուսաստանի հետ առողջ հարաբերություններ ունենալու։ Երրորդը և ամենակարևորն այս ընտրությունների արդյունքում հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար՝ փոխել Կաթողիկոս, ստորագրել Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների համատեքստում, դելիմիտացիա այնպես իրականացնել, որ հանձնվի Տիգրանաշենը։ Նա չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը։ Դա այս ընտրությունների թիվ մեկ հետևությունն է։ Նույնիսկ կեղծված թվերով կարող ենք արձանագրել, որ դա է իրողությունը։ Ինչպե՞ս դրա հետ կվարվի ընդդիմությունը, թող իրենք մեկնաբանեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Նիկոլ Փաշինյանի վստահության աղբյուրը եվրոպացի գործընկերնե՞րն են, որոնք իրար հերթ չտալով շնորհավորում են նրան վերընտրվելու կապակցությամբ (այս հարցում առաջամարտիկը Վրաստանն էր), թե՞ Փաշինյանին վստահություն են փոխանցում ներքին օղակները, որոնք նրա հսկողության ներքո են։ «Նախ՝ Վրաստանի մասով։ Նիկոլ Փաշինյանը վրացիների վրա «ծախել» է այն, ինչը ժամանակին ծախում էր իրանցիների վրա, այսինքն՝ ունեմ ինչ-որ կապեր, ազդեցություն ԱՄՆ-ում, ԵՄ-ում, կնպաստեմ, որ ձեր խնդիրները լուծվեն, որ ունենաք առողջ երկխոսություն։ Անդրադառնանք նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով նա ասաց՝ հաղթել են ընտրություններում և միանձնյա կառավարություն են ձևավորելու։ Նա ոչ թե վստահ է եղել, որ հաղթում է, այլ ունենալով ընտրությունների իրական պատկերը՝ որոշեց տասը տոկոս ձայների հրապարակման ժամանակ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և ընդդիմությանը, հասարակությանը, միջազգային հանրությանը դնել փաստի առաջ, թե իբր հաղթել է։ Կարծում եմ՝ տարիներ անց դա կորակվի որպես սահմանադրական կարգի տապալում։ Հատկապես լիբերալ արժեքներով դաստիարակված մեր երիտասարդ սերնդի մոտ, երբ տալիս ես Վլադիմիր Լենինի անունը, լավագույն դեպքում դեմքը ծռմռում են։ Վատագույն դեպքում սկսում են դատողություններ անել, որոնցից ընդհանրապես ոչինչ չեն հասկանում, ինչ-որ շաբլոններով են դատում։ Ինչո՞ւ Լենինին հիշեցի։ Նա մի ձևակերպում ուներ՝ «революционный момент»։ Նիկոլ Փաշինյանն այդ պահը զգացել էր, շատ լավ հասկացել էր, որ դա գիշերը ժամը մեկից չորսն ընկած հատվածն է։ Ժամը երկուսին հայտարարեց, որ հաղթում է։ Մի քանի արձանագրում անենք։ Չունեմ հարցի պատասխանը, թե ինչու ընդդիմությունը զուգահեռ հաշվարկ չարեց, ինչու ընդդիմությունը հասարակությանը չներկայացրեց առաջին հերթին տվյալներն այն ընտրատեղամասերից, որտեղ իրենք հարյուր տոկոսով վստահ էին, որ հաղթելու են, որովհետև կան սոցիոլոգիական բազմաթիվ հարցումներ։ Իրենք այդ տվյալները չհրապարակեցին, զուգահեռ հարցումը չարեցին, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը երկուսին ասուլիս է տալու, ինչո՞ւ ժամը մեկին չհայտարարեցին՝ հաղթել ենք, եկեք գնանք Ազատության հրապարակ, նշենք հաղթանակը։ Ոչ ոք չի ասում՝ կրկնեին Մարտի 1-ի իրողությունը, բայց փոխեին քաղաքական իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանը դա արեց, իրենք չարեցին։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պայմանավորված էր ոչ թե իր վստահությամբ, այլ իր անվստահությամբ։ Նա վա-բանկ գնաց և այս պահի դրությամբ կարողանում է դրան տեր կանգնել։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-նշում է քաղաքագետը։

Հասարակության ներսում կան մի շարք հարցեր՝ մանդատները վերցնելո՞ւ են, թե՞ ոչ, ի՞նչ են անելու և այլն։ Զուգահեռ մի շարք ապրանքների մասով գնաճ է սպասվում, ռուսական կողմը շարունակում է կիրառել նոր պատժամիջոցներ։ Այս ամենի հանրագումարում քաղաքացիները կարո՞ղ են դուրս գալ փողոց։ «Քաղաքացիների հիասթափությունը շատ նորմալ է։ Ինչ իրենցից պահանջվում էր, արել են, գնացել են ընտրատեղամաս, քվեարկել են նրանց օգտին, ովքեր շանս ունեին հաղթելու։ Քաղաքական ուժերը, դրանց առաջնորդներն են, որ տապալվել են քաղաքացիների ձայները պահելու հարցով։ Մանդատների հետ կապված։ Դրանք վայր դնելու մասին ամենաշատը քարոզում են նրանք, ովքեր, բացի ՔՊ-ից, այս պահի դրությամբ արդեն Ազգային ժողովում խմբակցություն չունեն, իրենք նույնիսկ չեն մասնակցել ընտրություններին։ Իրենք են ամենաշատը մանդատները վայր դնելու մասին քարոզ անում։ Նախ՝ սպասենք զարգացումներն ինչպիսի ընթացք կստանան։ Բայց ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանի հրամցրած թվերով ձևավորվում է նոր խորհրդարան։ Այն, որ մարդը հիասթափված է, նորմալ է, բայց երբ այդ ուժերը կոչ են անում հրաժարվել մանդատներից, էմոցիոնալ կեղտոտ հարձակում են գործում քաղաքացիների վրա։ Մանդատը գործիք է՝ ոչ ավել, ոչ պակաս, բայց գործիք է ոչ թե քո անձնական խնդիրները լուծելու, նյութական բարիքների հավել յալ մուտք ունենալու, այլ քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Եթե քաղաքական ուժերն ունեն կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրեր, դրանց շրջանակներում մանդատը կարող է լինել գործիք, որով կարող են փոխել քաղաքական իրողություն։ Կարող ենք արձանագրել մեկ բան, որն այս ընտրությունները շատ հստակ ցույց տվեցին։ Հայաստանում քաղաքական փոփոխությունների պարագայում երկրորդ հարցը, որը մեկ տարվա ընթացքում պետք է լուծվի, այս անճոռնի Սահմանադրությունը քաղաքական աղբանոց ուղարկելու հարցն է։ Ունենք Սահմանադրություն, որով կարող ես ստանալ 40 կամ 48 տոկոս, բայց ունենալ մանդատների 60 տոկոսը։ Այս տեքստն իր հեղինակների, այս իշխանությունների հետ մեկտեղ պետք է գնան պատմության արխիվը, որովհետև երևի Ալիևը մեզ այդքան մեծ վնաս չի տվել, որքան այս Սահմանադրությունը»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում