Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը

«Ճապոնիայի բարեփոխման ընկերություն» կուսակցությունը, որը մտնում է կառավարող կոալիցիայի կազմի մեջ կրտսեր գործընկերոջ իրավունքներով, հանդես է գալիս ռազմածովային ուժերն ատոմային սուզանավերով զինելու օգտին և առաջարկում է քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կուսակցության պաշտոնական փաստաթղթում, որը շուտով կներկայացվի վարչապետ Սանաե Տակաիչիի քննարկմանը, հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը:

Ճապոնիայում պատրաստվում են մշակել անվտանգության ոլորտում երկրի քաղաքականության հիմնական սկզբունքների վերանայման նախագծեր։ Սանաե Տակաիչիի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (ԼԴԿ)՝ կառավարող կոալիցիայի գլխավոր ուժը, արդեն պատրաստել է իր առաջարկները: Դրանցում ատոմային սուզանավերի և միջուկային զենքի ներկրման արգելքից հրաժարման հարցը չի հիշատակվում, չնայած ԼԴԿ-ում, ինչպես հաղորդվում է, քիչ չեն այդ դիրքորոշման կողմնակիցները:

Ճապոնիայում գործում է, այսպես կոչված, երեք ոչ միջուկային սկզբունք՝ չունենալ, չարտադրել և չներկրել միջուկային զենք: Դրանք հաստատվել են կառավարության որոշմամբ, չունեն օրենքի ուժ և կարող են համեմատաբար հեշտությամբ վերանայվել: «Ճապոնիայի բարեփոխման ընկերություն» կուսակցությունը և կառավարող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության շատ ուժեր առաջարկում են թողնել առաջին երկու սկզբունքները և հրաժարվել երրորդից, քանի որ, նրանց կարծիքով, այն կարող է խանգարել ճգնաժամային իրավիճակներում ամերիկյան միջուկային զենքի ներկրմանը երկիր: