Ակնհայտ է, որ Արևմուտքին չի հուզել հայ ժողովրդի ճակատագիրը. նրանց նպատակը սոսկ ՌԴ-ին հարվածելն էր
Մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է․ ««Կեղծված» բառը դեռ մեղմ է ասված՝ նկարագրելու համար Հայաստանի ընտրությունների խայտառակությունը, որտեղ քվեների հաշվարկն անցավ կասկածելի մեխանիզմներով, բանակն ուղղակիորեն ներգրավվեց, իսկ իմ վստահորդ Սամվել Կարապետյանը, զրկվելով քարոզարշավից, փակված մնաց սեփական տան պատերի ներսում: Բայց ինձ ավելի քան ապշեցնում է Արևմուտքի արձագանքը. Մակրոնը, ֆոն դեր Լայենն ու Թրամփը շտապեցին գովաբանել անհավասարակշիռ բռնապետին՝ Փաշինյանին։
Արդեն ակնհայտ է դառնում, որ Արևմուտքին չի հուզել հայ ժողովրդի ճակատագիրը. նրանց նպատակը սոսկ Ռուսաստանին հարվածելն էր։ Նրանք այսօր աչք են փակում ժողովրդավարության բացահայտ տապալման վրա՝ հանուն սեփական աշխարհաքաղաքական շահերի։
Մենք թույլ չենք տա, որ այս ամենն անպատիժ մնա։ Մինչ Հայաստանի արժանապատիվ փաստաբաններն արտաժամյա աշխատում են այս զանգվածային ոտնձգությունը դատարան հասցնելու համար, մենք մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ՝ պարզելու ԱՄՆ-ի, ԵՄ-ի կամ այլ կողմերի պատասխանատվության հնարավորությունը՝ այսպիսի կեղծված ընտրություններ անցկացնելու հարցում»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց