«Ժողովուրդ». Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, տեղեկացրել է, որ վերջին տարիներին մերժվել է միայն մեկ կուսակցության գրանցում։ Խոսքը Արթուր Ղազինյանի կողմից հիմնադրված քաղաքական ուժի մասին է, որի պետական գրանցման դիմումը մերժվել է պետական ռեգիստրի պետի կողմից։
Նախարարության փոխանցմամբ՝ մերժման հիմքը եղել է «Կուսակցությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։ Այդ կետը սահմանում է հետևյալը. «Կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, կամ կուսակցության հիմնադիր համագումարում որոշում չի ընդունվել կուսակցության ստեղծման կամ կուսակցության ծրագրի ընդունման կամ կանոնադրության հաստատման կամ ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին, ինչպես նաև ընտրված չէ մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար)»։
Այսինքն՝ կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում օրենքի պահանջներին, կամ հիմնադիր համագումարում չեն ընդունվել օրենքով նախատեսված անհրաժեշտ որոշումները։
Հիշեցնենք, որ Արթուր Ղազինյանը նախկինում «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, սակայն հետագայում վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Վերջերս Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել նրա եղբայրը՝ Դավիթ Ղազինյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով։
Այսպիսով, նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն, կուսակցությունների պետական գրանցման մերժված հայտերի ամբողջական ցանկում ընդգրկված է ընդամենը մեկ քաղաքական ուժ, և այդ ուժը իրավաբանի ընտանիքից է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ 2006 թվականից ԵՊՀ և ԵՄ պատվիրակության օժանդակությամբ հիմնադրել և ղեկավարում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը։
«Ժողովուրդ» օրաթերթին Արթուր Ղազինյանը հայտնեց հետևյալը.
«Մեր կուսակցությունը՝ «Մեկ Հայաստան»-ը, վաղուց լուծարված է և իրավաբանորեն գոյություն չունի։ Մենք չենք դիմել ընտրություններին մասնակցելու համար, մենք գրանցման դիմում չենք ներկայացրել և, առհասարակ, չունենք այդ խնդիրը»։
Նա նաև նշեց, որ կուսակցության լուծարման պատճառը կուսակցության քաղաքական պասիվությունն է եղել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»