«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է
Դատարանը ողջ գիշեր լսումներից հետո որոշեց 2 ամսով կալանավորել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանին: Այս մասին 24News-ին հայտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն բավարարել է Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել էին ընտրակաշառք: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց