Վրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումար
Հունիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության անցակետից դեպի Վանաձոր քաղաք է ընթանում «Hyundai» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորները գումար են տեղափոխում Հայաստանի Հանրապետություն, որպեսզի ընտրակաշառք տան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի ծառայողների հետ համատեղ իրացնելով ստացված տեղեկությունները, Փամբակ գուղի վարչական տարածքում կանգնեցվել է նշված ավտոմեքենան և տեղափոխվել ոստիկանության Գուգարքի բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 44-ամյա Հովհաննես Դ․-ն, 36-ամյա Գևորգ Կ․-ն, 34-ամյա Վահե Մ․-ն, 35-ամյա Սարգիս Հ․-ն, 21-ամյա Սամվել Մ․-ն, 36-ամյա Ռազմիկ Գ․-ն, 29-ամյա Ֆրունզե Գ․-ն, 27-ամյա Ստեփան Վ․-ն, 43-ամյա Էդգար Մ․-ն և վարորդ՝ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հակոբ Գ․-ն յուրաքանչյուրը ներկայացրել են իրենց մոտ առկա 730 հազար ՌԴ ռուբլի գումարներ՝ ընդհանուր 7 մլն 300 հազար ռուբլի գումար։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց