Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Ucom-ը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, միացել է «Սթրիթ Բոլ Հայաստանի գավաթ 2026» նախաձեռնությանը, որը նպաստում է Հայաստանում սպորտի, ակտիվ ապրելակերպի և երիտասարդական համայնքների զարգացմանը։ Միջոցառումների անցկացման հաջորդ կանգառը Երևանն է․ հունիսի 21, Ազատության հրապարակ, սկիզբը՝ 10։00։
STREET BALL ARMENIA Հասարակական կազմակերպությունը նպատակ ունի զարգացնել փողոցային սպորտի մշակույթը Հայաստանում՝ այն հասանելի դարձնելով տարբեր համայնքների երեխաների ու երիտասարդների համար: Այս տարի «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ը 6 սպորտաձևի շուրջ համախմբում է Հայաստանի 11 քաղաքի հարյուրավոր երեխաների, պատանիների և երիտասարդների՝ ցույց տալով, որ սպորտը կարող է ապրել ոչ միայն մարզադաշտերում, այլև քաղաքային բաց տարածքներում, բակերում ու հրապարակներում։
Նախաձեռնության շրջանակում անցկացվում են բակային ֆուտբոլի 3v3, բասկետբոլի 3x3, սքեյթբորդինգի, բրեյքինգ և հիփ-հոփ մրցաշարեր, ինչպես նաև սթրիթ - մշակույթին առնչվող այլ միջոցառումներ։ Ծրագիրը միավորում է սպորտը, երաժշտությունը, քաղաքային արվեստը և համայնքային էներգիան՝ ստեղծելով միջավայր, որտեղ երիտասարդները կարող են մրցել, շփվել, սովորել և ինքնարտահայտվել։
«Ucom-ի համար կարևոր է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք տեխնոլոգիական կապի նման միավորում են մարդկանց, համայնքներն ու գաղափարները։ Սթրիթ Բոլ Հայաստանը ձևավորել է մի հարթակ, որտեղ սպորտը դառնում է ոչ միայն մրցակցություն, այլև ընկերություն, ինքնավստահություն և առողջ ապրելակերպի մշակույթ։ Մենք ուրախ ենք լինել այնտեղ, որտեղ կա շարժում, արագություն, թիմային ոգի և զարգացում», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Սթրիթ Բոլ Հայաստանի գավաթ 2026»-ի մասնակցության մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով․ https://shorturl.at/MCXlJ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց