Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
Համալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան
Մամուլի տեսություն

Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի եւ փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին․ «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել»։ Կարապետյանի խոսքով` համախմբումը հիմա շատ կարեւոր է երկրի եւ ժողովրդի համար։ «Առաջարկում եմ՝ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր պրոբլեմները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով դիմենք մեր ժողովրդին եւ հասկանալով՝ որն է ճիշտ, գնանք այդ քայլերով»։ Խորհրդի օրակարգի վերաբերյալ էլ է որոշ փակագծեր բացել. «Առաջին հարցը Փաշինյանի հեռացումն է։ Այն ընդդիմադիր ուժը, որի համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը ողջունում է «Ուժեղ Հայաստանի» կողմից համագործակցության առաջարկը։ Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ համագործակցության նոր ֆորմատը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին՝ հետընտրական շրջանում մի շարք օրակարգային հարցերի շուրջ համագործակցել։ Թե ինչ ձեւաչափ կընտրվի՝ կլինի ընդդիմադիր կոալիցիա, թե՝ կոմիտե, Սաղաթելյանի խոսքով, պարզ կդառնա քննարկումների ընթացքում: Նախնական քննարկումներն այդ հարցերի պատասխանը դեռեւս չեն տվել։ Կարեւորը, ըստ ԳՄ ներկայացուցչի, այն է, որ համագործակցության նոր ֆորմատը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին՝ հետընտրական շրջանում մի շարք օրակարգային հարցերի շուրջ համագործակցել։ «Գլխավոր օրակարգն այն զիջումներն են, որ պատրաստվում է անել իշխանությունը, Հաջիեւի այցը դրանով է պայմանավորված, պատրաստվում են Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխել, այսպես կոչված՝ անկլավներ հանձնել»,- նշում է Սաղաթելյանը։

«Հայաստան» դաշինքի անդամը հավելում է նաեւ. «Դիմելու ենք Սահմանադրական դատարան (զրույցը մինչեւ ՍԴ դիմելն է կայացել), բավական հիմնավոր փաթեթներ են ներկայացվելու, ընտրությունների կեղծման վերաբերյալ կոնկրետ օրինակներով, փաստերով, եւ ՍԴ-ն երբ սկսի քննարկել այդ հայցերը` 5-6 ուժ հայտարարել է դիմելու մասին։ Նաեւ քննարկում ենք հնարավորությունները՝ այդ ընթացքում բողոքի ակցիաներ անցկացնելու եւ մեր ձայնը տեղ հասցնելու իմաստով»։ Հարցին՝ ակնկալում են, որ ՍԴ-ն անվավե՞ր կճանաչի ընտրությունների արդյունքները եւ նոր ընտրություններ կնշանակի, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Անշուշտ, մենք լավ հասկանում ենք, որ ՍԴ-ն ՔՊ-ի կողմից ձեւավորված դատարան է, բայց առնվազն մենք այդ շանսը տալիս ենք դատարանին, որ ինքը կարողանա ապացուցել՝ ծառայում է Հայաստանին եւ Սահմանադրությանը, այլ ոչ թե կոնկրետ Նիկոլ Փաշինյանին։ Թող ընտրի, թե որ ճանապարհով է գնում, ըստ այդմ՝ մենք կընդունենք մեր հետագա որոշումները»։

Ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան»-ում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի առաջարկը դեռ չեն քննարկել։ «Մենք չենք քննարկել, հետեւաբար՝ ձեռնպահ կմնամ իմ կարծիքն առանձին հայտնել․ երբ խորհուրդը կքննարկի, մեր դիրքորոշումը կհայտնենք»,- մեզ ասաց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Իսկ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ, ԴՖԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը երեկ շտապեց հայտարարել, որ միանում է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ ««Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, կարեւորելով ազգային միասնությունն ու համատեղ պայքարը հանուն Հայաստանի եւ հայկականության, միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ Մենք ողջունում եւ աջակցում ենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի ձեւավորման գործընթացը՝ համոզված լինելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հաղթահարել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները եւ ապահովել Հայաստանի արժանապատիվ ապագան»,- գրված է կուսակցության հաղորդագրության մեջ։ Կարապետյանի առաջարկը ողջունեցին նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ու «Միասին» շարժումը:

Հունիսի 14-ին, երբ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց` ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, 6 ընդդիմադիր ուժ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Ազգային ժողովրդավարական բեւեռը, հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Հայտարարությանը, զարմանալիորեն, չմիացավ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թեւերը»։ Մեր տեղեկություններով, այս հայտարարությունը կազմելիս է միավորման գաղափարը ծագել՝ ստեղծել հետընտրական խորհուրդ եւ համատեղ ճակատով գործողություններ իրականացնել: Իսկ թե որ ուժերը կմիանան Կարապետյանի առաջարկին, կախված է ստեղծվելիք խորհրդի գործունեության բնույթից, թե ինչ ֆորմատով է աշխատելու, ինչ օրակարգով եւ այլն։