Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի բուհերում սկսվել է 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը: Ավելի ստույգ՝ առաջին փուլի փաստաթղթերի ընդունումն արդեն ավարտվում է. որոշ բուհեր փաստաթղթերն ընդունում են հունիսի 1-ից (օրինակ՝ ԵՊՀ-ն), որոշները՝ հունիսի 5-ից, 8-ից և այլն: Սակայն այստեղ կան մի շարք տարօրինակ հգանգամանքներ:
Նախ՝ նշենք, որ 2026-2027 ուստարվա մագիստրատուրայի առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը կառավարությունը հաստատել է միայն հունիսի 11-ին: Բայց սա ամենը չէ: Կան որոշ բուհեր, որոնք ուղղակի ռեկորդներ են սահմանում: Օրինակ՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը համապատասխան հայտարարությունն իր կայքէջում և սոցիալական էջում տեղադրել է հունիսի 18ին: Թվում է՝ արտառոց ոչինչ չկա, կառավարությունը որոշումը կայացրել է հունիսի 11-ին, մարդիկ մեկ շաբաթ անց հայտարարություն են տեղադրում: Բայց կասկածներն ի հայտ են գալիս, երբ հայտարարության մեջ կարդում ես. «ԱՆՎՃԱՐ տեղերի համար դիմումներն ընդունվում են հունիսի 5-ից հունիսի 20-ը»: Ուրեմն, դեռ հայտարարությունը չհրապարակած՝ Բրյուսովի համալսարանում, փաստորեն, անվճար տեղերի համար մրցույթի դիմումները վաղուց ընդունում են, իսկ հայտարարությունը հրապարակում են ժամկետի ավարտից երկու օր առաջ, իսկ եթե հաշվի առնենք, որ հունիսի 20-ը շաբաթ է, ստացվում է, որ դիմորդներն ընդամենը մեկ օր են ունենում: Այս պարագայում տրամաբանական հարցեր են ծագում՝ իսկ ովքե՞ր և ե՞րբ են դիմել անվճար 55 տեղի համար, ինչպե՞ս են իմացել այդ մասին, առավել ևս, որ մեզ դիմած մի շարք պոտենցիալ դիմորդներ նշում էին, որ հունիսի սկզբից զանգահարում են համալսարան, և իրենց ասում են, որ հայտարարությունը պատշաճ կերպով կհրապարակվի: Համաձայնեք՝ շատ կասկածելի է այս ամենը:
Ի դեպ, համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանն 1-ին փուլի համար դիմումներն ընդունում է հունիսի 15-ից, իսկ հայտարարությունը տեղադրել են պատշաճ ժամկետներում: Նույնը վերաբերում է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին (հայտարարությունը տեղադրվել է հունիսի 12-ին) և այլն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»