«Ժողովուրդ». 500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հերթական լուսանկարը կրկին քննարկման առիթ է դարձել։ Լուսանկարում երևացող սև զգեստը համընկնում է Max Mara Studio Papaia cady dress մոդելի հետ, որի վաճառքի գինը ներկայացված է 499 եվրո։
Այսինքն՝ միայն մեկ զգեստի արժեքը մոտավորապես 215-220 հազար դրամ է՝ կախված փոխարժեքից։
Համեմատության համար՝ Հայաստանում 2024 թվականի աղքատության միջին շեմը, ըստ Վիճակագրական կոմիտեի, կազմել է ամսական 53,420 դրամ, իսկ աղքատության մակարդակը՝ 21.7%։ Այլ աղբյուրներով՝ ՀՀ-ում 2025-ին շուրջ 560.000 թերսնված մարդ կա։ Ստացվում է՝ մեկ զգեստի արժեքը հավասար է մոտ 4 ամսվա աղքատության շեմին գտնվողների ամսական ծախսին։
Այլ կերպ ասած՝ այն գումարը, որով մեկ պաշտոնյա գնում է մեկ զգեստ, աղքատության շեմին մոտ ապրող քաղաքացին պետք է բաշխի սննդի, դեղի, կոմունալների և կենցաղային նվազագույն կարիքների վրա՝ մի քանի ամիս շարունակ։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ նախարարի հագուստն ու աքսեսուարները հայտնվում են հանրային ուշադրության կենտրոնում։ ArmLur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման համաձայն՝ նախարարի կերպարում նախկինում նկատվել են նաև Hermès Kelly 18 belt գոտի՝ 1375 դոլար արժեքով, շուրջ 3132 դոլար արժողությամբ պայուսակ, ինչպես նաև այլ բրենդային աքսեսուարներ։
Միայն 3132 դոլարանոց պայուսակը՝ մոտ 1.2 միլիոն դրամ, համարժեք է շուրջ 22-23 ամսվա աղքատության շեմին գտնվողների եկամուտին։
Այս թվերը կարևոր են ոչ թե նախարարի անձնական ճաշակը քննարկելու, այլ հանրային պաշտոնյայի քաղաքական ու բարոյական ուղերձը գնահատելու համար։
Առավել ևս, երբ խոսքը առողջապահության նախարարի մասին է՝ մի համակարգի ղեկավարի, որի քաղաքացիները մշտապես բողոքում են դեղերի բարձր գներից, բուժօգնության հերթերից, մարզերում մասնագետների պակասից և բուժման հասանելիության խնդիրներից։
Այս պատմության մեջ քննարկման առարկան միայն 500 եվրոյի Max Mara զգեստը չէ։ Քննարկման առարկան իշխանության և հասարակության միջև առաջացած սոցիալական հեռավորությունն է»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»