Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան
Իրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար Մելոյան
Մամուլի տեսություն

Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը», որը գործող իշխանությունները ներկայացնում են ոչ միայն որպես արտաքին քաղաքական ռազմավարություն, այլև որպես պետական գոյության, անվտանգության և զարգացման առանցքային նախապայման։

Իշխանությունների մեկնաբանությամբ, տարածաշրջանում նոր պատերազմի վտանգը շարունակում է պահպանվել, իսկ Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերը հերթական լայնածավալ ռազմական բախումից խուսափելն է։ Այդ պատճառով էլ «խաղաղության օրակարգը» ներկայացվում է որպես կենսական անհրաժեշտություն, որպես այն սահմանագիծը, որի մի կողմում խաղաղությունն ու կայունությունն են, իսկ մյուս կողմում՝ պատերազմն՝ իր մարդկային, տարածքային, տնտեսական և հոգեբանական ծանր հետևանքներով։

Հասկանալի է, որ պատերազմներից, զոհերից, կորուստներից և մշտական լարվածությունից հոգնած հասարակության մի զգալի հատվածի համար նման ուղերձները ընկալելի են եղել, իսկ անվտանգության շուրջ ձևավորված հանրային վախերն ու մտահոգությունները քաղաքական պայքարում դարձել են կարևոր գործոն։ Իրականում հենց այդ վախերի և խաղաղության անհրաժեշտության գաղափարի վրա է կառուցվել վերջին շրջանի քաղաքական դիսկուրսի զգալի մասը։ Սակայն ցանկացած խաղաղության օրակարգի գնահատման ժամանակ առանցքային հարցը ոչ թե այն է, թե որքան է կողմերից մեկը ցանկանում խաղաղություն, այլ այն, թե արդյոք խաղաղության հասնելու ցանկություն ունի նաև հակառակ կողմը։ Հեծանիվ չհայտնագործենք. խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց։ Եթե կողմերից մեկը խաղաղությունը դիտարկում է որպես փոխզիջումների, կայունության և փոխադարձ հարգանքի համակարգ, իսկ մյուսը՝ որպես սեփական ռազմավարական նպատակներին հասնելու միջոց, ապա խաղաղության մասին խոսակցությունները կարող են վերածվել ուժերի անհավասար հարաբերությունների օրինականացման գործընթացի։

Հենց այստեղ է առաջանում Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկը՝ արդյո՞ք Ադրբեջանն իսկապես շարժվում է խաղաղության օրակարգով, թե՞ խաղաղության մասին խոսում է միայն որպես քաղաքական և դիվանագիտական գործիք՝ զուգահեռաբար առաջ տանելով բոլորովին այլ նպատակներ։

Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքվի քաղաքական հռետորաբանության և իրական գործողությունների միջև առկա է բավականին հետաքրքիր հակասություն։ Մի կողմից՝ ադրբեջանական ղեկավարությունը միջազգային հարթակներում պարբերաբար հայտարարում է խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին, խոսում է տարածաշրջանում նոր համագործակցության հնարավորություններից, տնտեսական կապերի բացման և հաղորդակցությունների զարգացման հեռանկարներից, սակայն մյուս կողմից՝ միաժամանակ շարունակվում են հայտարարություններն ու քաղաքական նախաձեռնությունները, որոնք դժվար է համատեղել դասական խաղաղության տրամաբանության հետ։ Խաղաղության գաղափարը սովորաբար ենթադրում է, որ կողմերը հրաժարվում են միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններից և փորձում են ձևավորել համակեցության նոր կանոններ։ Սակայն ադրբեջանական պետական քաղաքականության մեջ վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» շինծու, արհեստական գաղափարը, որն արդեն վաղուց դուրս է եկել հասարակական կամ ակադեմիական քննարկումների շրջանակից և վերածվել պետական օրակարգի բաղադրիչի։

Հենց այստեղ է Հայաստանի համար ամենամեծ ռազմավարական վտանգներից մեկը։ Եթե հայկական քաղաքական դաշտում վերջին տարիներին աստիճանաբար նվազել են Արցախի հարցի վերաբերյալ նախկին ձևակերպումները, եթե Հայաստանի ղեկավարությունը փաստացի հայտարարում է, որ առաջնահերթությունը ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմաններում խաղաղության ապահովումն է, եթե նույնիսկ արցախահայության վերադարձի հարցը պաշտոնական մակարդակում հաճախ ներկայացվում է որպես ոչ իրատեսական նպատակ, ապա ադրբեջանական քաղաքական դաշտում տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Բաքվում ոչ թե նվազում են տարածքային և պատմական հավակնությունների մասին խոսակցությունները, այլ ընդհակառակը՝ դրանք ավելի են ինստիտուցիոնալացվում, ավելի մեծ պետական աջակցություն են ստանում և վերածվում երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի։

Հատկանշական է, որ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը Բաքվում ներկայացվում է ոչ թե որպես «պատմագիտական» կամ «մշակութաբանական» նախագիծ, այլ որպես քաղաքական հայեցակարգ։ Այդ հայեցակարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես ադրբեջանցիների պատմական բնակության տարածք, իսկ Հայաստանի ներկայիս գոյությունը հաճախ նկարագրվում է այնպիսի ձևակերպումներով, որոնք փաստացի հարցականի տակ են դնում հայկական պետականության պատմական լեգիտիմությունը։ Երբ նման թեզերը հնչում են առանձին քաղաքական գործիչների կամ փորձագետների կողմից, կարելի է դրանք դիտարկել որպես քաղաքական քարոզչության դրսևորումներ։ Սակայն երբ դրանք ներկայացվում են պետական մակարդակով կազմակերպվող համաժողովներում, պաշտոնական փաստաթղթերում, պետականորեն ֆինանսավորվող կառույցների գործունեության մեջ, իրավիճակը ստանում է բոլորովին այլ նշանակություն։ Սա նշանակում է, որ Ադրբեջանում ձևավորվում է գաղափարական հիմք ապագա քաղաքական պահանջների համար։ Ցանկացած տարածքային հավակնություն նախ ձևակերպվում է որպես «պատմական» կամ հումանիտար հարց, ապա ներկայացվում է որպես իրավունքների վերականգնման խնդիր, իսկ հետագայում կարող է վերածվել քաղաքական կամ դիվանագիտական պահանջի։

Այդ պատճառով էլ Հայաստանի համար վտանգավոր է ոչ միայն կոնկրետ պահանջների առկայությունը, այլև այն գաղափարական միջավայրը, որը ստեղծվում է այդ պահանջների շուրջ։ Երբ մի կողմն անընդհատ նվազեցնում է իր քաղաքական նպատակները, իսկ մյուս կողմն ընդլայնում է իր օրակարգը, առաջանում է վտանգավոր իրավիճակ, որտեղ բանակցությունների վերջնակետը մշտապես տեղափոխվում է։ Այսինքն, ցանկացած զիջում չի դառնում վերջնական համաձայնության հիմք, այլ վերածվում է հաջորդ պահանջի մեկնարկային կետի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում