Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Հեղինակավոր Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է IDBank-ի՝ ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների «Ba3» վարկանիշերը՝ կայուն հեռանկարով։ Moody's-ի կողմից հաստատվել են նաև Բանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) և ճշգրտված BCA-ն՝ ba3, ինչպես նաև Կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ, ազգային արժույթով և արտարժույթով ռիսկի վարկանիշը (CRR)՝ Ba2 և Կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ, ազգային արժույթով և արտարժույթով ռիսկի գնահատականը (CR Assessment) `Ba2։
Moody’s-ի զեկույցի համաձայն` IDBank-ի BCA-ի և ճշգրտված BCA-ի վերահաստատումը ba3 մակարդակում արտացոլում է բանկի կապիտալի և իրացվելիության ամուր բուֆերները։ Այն նաև վկայում է Բանկի ակտիվների որակի շարունակական բարելավման և գործունեության շահութաբերության մասին։ Վերջին չորս տարիների ընթացքում IDBank-ը զգալիորեն նվազեցրել է իր խնդրահարույց վարկերի մասնաբաժինը և բարելավել է պահուստավորման ծածկույթը։ Ըստ զեկույցի՝ կապիտալի բարձր համարժեքությունը շարունակում է մնալ IDBank-ի հիմնական ուժեղ կողմերից մեկը՝ ապահովելով բուֆեր անսպասելի կորուստների դեմ։ Բանկի նյութական ընդհանուր կապիտալ (TCE)/ռիսկով կշռված ակտիվներ (RWA) ցուցանիշը 2025թ. վերջում պահպանվել է ուժեղ մակարդակում՝ 21.1%՝ չնայած վարկային պորտֆելի արագ աճին (34%) և զգալի շահաբաժինների վճարումներին։
Միջազգային գործակալության կանխատեսումների համաձայն՝ IDBank-ն առաջիկա 12-18 ամիսներին կպահպանի իր ամուր ֆինանսական դիրքերը, բարձր շահութաբերությունն ու կայունությունը հայաստանյան բանկային համակարգում։
Նշենք, որ IDBank-ի երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշները և վարկունակության բազային գնահատականը (BCA) գտնվում են նույն մակարդակում, ինչ ՀՀ սուվերեն թողարկողի վարկանիշն է։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց