Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱՄՆ պետքարտողար Մարկո Ռուբիոն Հայաստանից հեռանալուց հետո արարողակարգային նվեր է ուղարկել Արարատ Միրզոյանին։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Արարատ Միրզոյանը հենց Զվարթնոց օդանավակայանում կարճ հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ժամանակ փաստաթղթեր ստորագրվեցին։
Այս հանդիպումից օրեր անց ԱՄՆ դեսպանությունից ՀՀ-ին են փոխանցվել ԱՄՆ պետքարտուղարի անունից Միրզոյանին հասցեագրված արարողակարգային նվերներ՝ ափսե և թաս։ Այս նվերները ԱԳՆ են հասել հունիսի 10-ին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացանք, որ ափսեն և թասը «Salisbury Pewer» ապրանքանիշի են և պատրաստված են անագից։ Ափսեն գնահատվում է 175 հազար 200 դրամ, իսկ թասը՝ 91 հազար 280 դրամ։
Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իրենց ստացած թանկարժեք նվերների հայտարարգրումն իրականացվում է օրենքի պահանջով։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ուժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան