«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մտադիր է մեգահամայնքներ ձեւավորել, շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում են արդեն խոշորացված համայնքների նոր խոշորացումներ։
Առաջին փուլում դիտարկում են Արարատի մարզի Արարատ եւ Վեդի համայնքների միավորումը, նախագծում նշված է՝ ստեղծվում են համայնքային փնջեր: «Արարատ» անվանումով փնջում կներառվեն Արարատ եւ Վեդի համայնքները՝ դրանց կազմում ընդգրկված 32 բնակավայրով։
Երկրորդ համայնքային փունջը կլինի Lոռու մարզի Վանաձորը, որում ներառվելու են ներկայիս Վանաձոր եւ Փամբակ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 22 բնակավայրով։ Այսպիսով, առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 4 համայնք, 54 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է 2 համայնք:
Այլեւս գաղտնիք չէ, որ այս գործընթացը ոչ թե տեղական ինքնակառավարման զարգացմանն է ուղղված, այլ նախընտրական հստակ հաշվարկներ է պարունակում։ Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատում էր այս գործընթացը՝ պնդելով, թե այն տանում է «գյուղերի ամայացման», իսկ այսօր նրա գլխավորած կառավարությունը ոչ միայն շարունակում է այդ քաղաքականությունը, այլեւ նոր թափ է հաղորդել դրան: Խոշորացմանը հաջորդելու են ընտրություններ, եւ պարզ է, որ Փաշինյանը հիմիկվանից մտածում է գալիք ընտրությունների մասին՝ նպատակ ունենալով չեզոքացնել ոչ ցանկալի համայնքապետերին։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ուժեղ Գյումրի` Ուժեղ Հայաստան