Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար Մելոյան
Հասարակություն

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

2026թ․-ի hունիսի 24-ին կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: ԱրարատԲանկի համար 2025 թվականը նշանավորվել է բանկային համակարգում դիրքերի ամրապնդմամբ, ծառայությունների ընդլայնմամբ և միջազգային խոշոր գործընկերների հետ կարևոր համագործակցությունների հաստատմամբ։

«Մենք արձանագրեցինք, որ ունենք բավականին հուսադրող ցուցանիշներ և կայուն աճ։ Շատ ավելի կարևոր է գալիք տարիների տեսլականը՝ մեր հաճախորդներին նոր, որակյալ ծառայությունների մատուցման ուղղությամբ։ Այս առումով հատկապես կարևորում եմ ԱրարատԲանկի զարգացումը նաև թվային ծառայությունների մատուցման ավելի լայն շրջանակի շուրջ, և մեր հաճախորդները կարող են ակնկալել, որ մոտ ապագայում ԱրարատԲանկը հանդես կգա մի շարք նոր պրոդուկտներով»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի խոսքով․ «Նկատվում է, որ ԱրարատԲանկը լրացուցիչ ջանքեր է գործադրում Բանկի կառավարման համակարգի էլ ավելի բարելավման, ռիսկերի կառավարման համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ։ Լիահույս ենք, որ ԱրարատԲանկը, ինչպես կար, այնպես էլ լինելու է Հայաստանի ֆինանսական համակարգի կարևոր և կայուն ներկայացուցիչներից մեկը և շարունակելու է իր հաճախորդներին մատուցել որակյալ ծառայություններ, զսպել ռիսկերը, ինչպես դա արվել է վերջին տասնամյակների ընթացքում»։

2025թ․-ի տարեկան արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են  423,263 մլն ՀՀ դրամ։ 

2025թ.-ի ամփոփման արդյունքում Բանկի սեփական կապիտալը կազմել է 78,734 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա վերջի համեմատ աճել է 8,903 մլն ՀՀ դրամով կամ 12.7%-ով:

2025թ․-ին Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 55.3%-ը։

Բանկի կողմից տրամադրված բոլոր վարկատեսակների գծով արձանագրվել է ծավալների ավելացում․  իրավաբանական անձանց վարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 10.2%-ով, մանրածախ վարկերը` 5.6%-ով, իսկ ֆինանսական վարձակալության ծավալները՝ 41%-ով:

2025թ.-ի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են  344,529 մլն ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 151,821 մլն ՀՀ դրամ։

2025թ․-ին Բանկի զուտ շահույթը կազմել է 11,705 մլն ՀՀ դրամ։

ԱրարատԲանկի նոր տեսլականի մասին խոսելիս գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը նշել է․ «Առաջիկա տարիներին  Բանկի գործունեությունը կկենտրոնանա մի քանի ռազմավարական ուղղությունների  վրա, որոնցից են կայուն ֆինանսական արդյունքների ապահովումը, հաճախորդների փորձի շարունակական բարելավումը, թվային փոխակերպումը, ռիսկերի կառավարման, համապատասխանության, կիբեռանվտանգության և գործառնական կայունության հետագա ամրապնդումը, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական զարգացումը»։

Նշված առաջնահերթությունները սահմանելու են ԱրարատԲանկի զարգացման առաջիկա ուղղությունը՝ դեպի ավելի արդյունավետ, տեխնոլոգիական և հաճախորդակենտրոն բանկ դառնալու ճանապարհին։

«35 տարվա վստահություն»՝ այս խորագիրն էր կրում տարեկան ժողովի գալա-ընդունելության հատվածը, որին ներկա էին ֆինանսական և գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական կառույցների, բարձր տեխնոլոգիաների հատվածի, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հաճախորդներ և գործընկերներ։ 

Այս տարի լրացել է նաև ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի հնգամյակը։ Վերջին հինգ տարիների ընթացքում Բանկն իրականացրել է բազում ծրագրեր կրթության, առողջապահության, մշակույթի, բնապահպանության, սոցիալական ձեռնարկատիրության և համայնքային զարգացման ոլորտներում, որի շրջանակներում Բանկի գործընկերներն են եղել տասնյակ հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ։ Գալա-ընդունելիության ժամանակ ցուցադրվեց նաև ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի 2025 թվականի ամփոփիչ տեսանյութը, որտեղ ներկայացվել են Բանկի նախաձեռնությունները՝ ուղղված հասարակության կայուն զարգացմանն ու իրական ազդեցության ստեղծմանը։

«Մատենադարանի թռիչքաձև զարգացումներում՝ հատկապես գրավոր ժառանգության պահպանման ոլորտում, ԱրարատԲանկի մասնակցության դերը ուղղակի դժվար է գերագնահատել։ Բանկը դարձավ հայկական և միջազգային գրավոր ժառանգության պահպանման կարևորագույն երաշխավորներից մեկը։ Բանկի հետ բացել ենք ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիան, ամբողջապես արդիականացվել է թանգարանի և գիտական մասնաշենքի անվտանգության և տեսահսկման համակարգը։ Բանկը հանդես է գալիս ամենամյա մեր միջազգային սեմինարի մշտական հովանավոր, որին 15 տարիների ընթացքում մասնակցել են միջազգային ավելի քան 145 կազմակերպություններ։ Եվ գիտեք, ԱրարատԲանկի դեպքում ավելորդ է խոսել հովանավորության մասին, Արարատ բանկի դեպքում չի կարելի օգտագործել «աջակցություն» բառը, որովհետև Բանկը Մատենադարանի գաղափարակիցն է, Մատենադարանի տնօրինության արժեքները և պատասխանատվությունը կիսող կառույց», նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: