Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթ
Հայաստանի հանքարդյունաբերության և Մետալուրգիայի ասոցիացիան քննարկում է կազմակերպել հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտներում հարկային և մաքսային օրենսդրության կիրառման ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։ Նա ասոցիացիայի անդամներին և հրավիրված մասնագետներին առաջարկեց անկաշկանդ ներկայացնել ոլորտային խնդիրները` կապված օրակարգային հարցերի հետ և հանդես գալ առաջարկներով, որոնք կնպաստեն համատեղ աշխատանքը բարելավելուն։
Ներածական խոսքով հանդես եկավ ️«ԲԴՕ-Արմենիա» ՓԲԸ Հարկային և իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը, որը կարևորեց տնտեսվարողների կարծիքը պատկան մարմիններին տեղ հասցնելը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր հաշվապահ Թովմաս Մելիքյանյանը ներկայացրեց գործնական խնդիրներ և դրանց կարգավորմանն ուղղված ճանապարհներ։
Հարցի մասին խոսեց նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի տեղակալ Անդրանիկ Գրիգորյանը։
Բացառությամբ որոշ առանձնահատկությունների, խնդիրները հիմնականում ընդհանուր են հանքարդյունաբերական ընկերություններում։ ️Հնչած տեսակետներն ու առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն կառավարություն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց