Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Գազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը
Մամուլի տեսություն

Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր երկրում տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ շարունակ որոշակի շրջանակների կողմից գեներացվել են հակառուսական նարատիվներ: Կապ չունի՝ խոսքը տնտեսական որևէ խոշոր գործարքի կամ ծրագրի մասին է եղել, թե սպառազինության կամ անվտանգային հարցերի: Այդ տրամադրությունները, եթե կուզեք՝ «ցեցերը», է՛լ ավելի ինտենսիվ տարածվել ու շրջանառվել են հատկապես 2018 թվականից սկսած: Հասկանալի է, որ իշխանության եկած ուժի արտաքին քաղաքական կողմնորոշումների ֆոնին ավելի են ակտիվացել այդ գծում «ապրող» միավորները: Այստեղ մանրամասն չհիշեցնենք նման դրսևորումների բազմաթիվ օրինակներն ու փաստերը, լինեն դրանք ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի դեմ քրեական հետապնդում սկսելու, թե, օրինակ՝ ռուսական կապիտալով ընկերությունների դեմ որոշակի հարկային «ուշադրություն» ցուցաբերելու մասին:

Փաստ է և այն, որ վերջին շրջանում հակառուսական տրամադրությունների տարածումը շարունակվում է շատ ավելի մեծ թափով: Ըստ էության, փաշինյանական իշխանությունը և իր սատելիտ ուժերը փորձում են տպավորություն ձևավորել, որ Հայաստանում բավականին լուրջ արմատներ է գցել հակառուսականությունը: Ասել, որ նրանք իրենց հակառուսականության «քարոզի» մեջ որևէ արդյունքի չեն հասել, ճիշտ չի լինի, բայց և, միևնույն ժամանակ, տարբեր հարցումներն ապացուցում են, որ իրականում հակառուսականությունը մեծամասնության շրջանում արմատներ չի գցել:

Իսկ այս առումով ի՞նչ ցույց տվեցին հունիսի 7-ի ընտրությունները: Ի՞նչ ցույց տվեցին ԿԸՀ հրապարակած արդյունքները: Ըստ էության, նույնիսկ այդ՝ վիճարկելի տվյալներով, Փաշինյանն ու իր ՔՊ-ն, որ հակառուսականության հիմնական գաղափարախոսներն են, ստացան հազիվ 49 տոկոս ձայն: Այսինքն՝ մեծամասնության կողմից մերժվեցին:

Իսկ դա նշանակում է, որ մերժվեցին Փաշինյանի ու նրա ՔՊ-ի որդեգրած քաղաքական, տնտեսական, սոցիալական ու, ընդհանրապես, բոլոր «ուղղությունները», այդ թվում՝ արտաքին քաղաքական վերակողմնորոշման ձգտումները:

Ըստ այդմ, նշյալ բոլոր «մերժումներին» զուգահեռ՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ ընդգծված հակառուսականության թեզն էլ չաշխատեց: Ավելին, լինելով յուրատեսակ լակմուսի թուղթ, ընտրությունները ցույց տվեցին, որ հայաստանցիների մեծ մասը կտրուկ դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելուն: Ի վերջո, եթե այնպես լիներ, ինչպես ՔՊ-ն ու հատկապես նրա սատելիտներն են ներկայացնում, այսինքն՝ եթե հակառուսականությունը խոր արմատներ գցած լիներ, ապա ՔՊ-ն և Փաշինյանն առանց որևէ դժվարության կստանային ձայների 50 տոկոսից ավելին: Այսինքն, եթե ժողովրդի մեծամասնությունն այնպիսի տրամադրություններ ունենար, ինչպիսիք համառորեն փորձում են իրեն վերագրել, ապա Փաշինյանն ու ՔՊ-ն կարիք չէին ունենա դիմել վարչական ռեսուրսի գերչարաշահմանը, կարիք չէին ունենա ոստիկանական բռնաճնշումների, ընտրական ու հետընտրական մանիպուլ յացիաների, կամ ինչպես հիմնական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն են նշում՝ կեղծիքների դիմելու անհրաժեշտություն էլ չէին ունենա:

Ամփոփենք. այս ընտրությունները ցույց տվեցին նաև, որ հակառուսական տրամադրությունների՝ իբր մեծամասնություն կազմելու մասին խոսակցությունները նույնպես առասպել են։ Այն կարող է ունենալ իր լսարանը, իր ակտիվ հատվածը, բայց ո՛չ մեծամասնություն է, ո՛չ էլ որոշիչ գործոն՝ ներկայում և առնվազն տեսանելի ապագայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում