ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
ԱրարատԲանկը շարունակում է օգտագործել միջազգային եւ նորագույն լավագույն տեխնոլոգիաները՝ մրցունակ վարկային պրոդուկտներ առաջարկելով ՓՄՁ հաճախորդներին և նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։
Հունիսի 27-ը միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների օրն էր, որը ևս մեկ առիթ է անդրադառնալու մեր երկրի տնտեսության կառուցմանն ու բիզնեսների բարեկեցությանն ուղղված ոլորտի զարգացման արդյունքներին։
Իր ռազմավարությանը համահունչ՝ ԱրարատԲանկը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՓՄՁ վարկավորումը։ Մասնավորապես, 2025թ․-ին ԱրարատԲանկը ՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է 11.6 մլրդ ՀՀ դրամ, որից կին տնտեսվարողներին տրամադրվել է 3,6 մլրդ ՀՀ դրամի չափով (2025-ին ՓՄՁ ոլորտին տրամադրված վարկերի 31%-ը), իսկ երիտասարդ տնտեսվարողներին՝ ավելի քան 1,4 մլրդ ՀՀ դրամի չափով վարկեր։
Հաճախորդներին մրցունակ պրոդուկտներ առաջարկելու քաղաքականության արդյունքում աճել է ՓՄՁ վարկերի պորտֆելը։
ՓՄՁ վարկային պորտֆելի ծավալը 2025-ին կազմել է 27.5 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով լրացուցիչ 4.2% աճ։
«Մենք աշխատում ենք մեր հաճախորդներին առաջարկել մրցունակ, ճկուն և նրանց բիզնեսի կարիքներին համապատասխան վարկային պրոդուկտներ։ Կարևորում ենք նաև հաճախորդին անհատական մոտեցում ցուցաբերելը, նրա յուրահատուկ կարիքներին և հուզող հարցերին համապատասխան լուծումներ առաջարկելն ու հետադարձ կապը։ Այս ամենի արդյունքում արձանագրել ենք ՓՄՁ վարկային պորտֆելի աճ։ Դա վկայում է մեր հաճախորդների վստահության և բանկի կողմից առաջարկվող լուծումների արդյունավետության մասին։ Այս համատեքստում Բանկը 2025թ.-ի նոյեմբերին գործարկեց նոր ակցիա, որի նպատակը հաճախորդներին առավել մատչելի ֆինանսական ռեսուրսների տրամադրումն էր՝ բիզնեսի զարգացման, ընդլայնման, ինչպես նաև այլ ֆինանսական կառույցներում գործող վարկային պարտավորությունների խմբավորման նպատակով»,- նշել է ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի ղեկավար Արամ Բաղդասարյանը։
ԱրարատԲանկը, որպես ՓՄՁ ոլորտի վստահելի գործընկեր, շարունակելու է համալրել իր պրոդուկտները՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ և նպաստելով կայուն տնտեսությանը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան