Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
Համալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան
Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ԿԿՀ կայքից տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) 2026 թվականի մայիսի 26-ին կայացրած որոշմամբ մերժել է քաղաքացի Ավետիք Չալաբյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթի հարուցումը։

Ի՞նչն էր դարձել բողոքի առարկա

Ավետիք Չալաբյանն իր դիմումով պահանջում էր վարույթ հարուցել և արձանագրել Նիկոլ Փաշինյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի և պաշտոնատար անձանց Վարքագծի կանոնագրքի խախտումները։ Բողոքի հիմքում ընկած էին 2026 թվականի մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի հնչեցրած հրապարակային հայտարարությունները։

Խոսքը վերաբերում է քաղաքացի Արփինե Սողոյանի և լրագրողների հետ ունեցած սուր երկխոսության ընթացքում Փաշինյանի կողմից օգտագործված «կզացնելու ենք», «սատկացնելու եմ», «չոքցնելու եմ» արտահայտությունները՝ ուղղված ընդդիմադիր գործիչներին (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան)։

Քաղաքացու հասցեին հնչեցված «ողորմելին դուք եք» և «դուք եք կզել, փախել եք» խոսքերը։

Նախընտրական հանրահավաքի և լրագրողների հետ զրույցի ժամանակ համացանցում հայտնված դիմակավորված անձանց տեսանյութին ի պատասխան հնչեցված կոշտ ձևակերպումները («համբալներ», «տականքներ», «սատկացնելու եմ բառիս իրավական իմաստով»)։

Ինչո՞ւ է ԿԿՀ-ն մերժել վարույթի հարուցումը

Հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված փաստերը, եկել է այն եզրակացության, որ առկա չեն վարույթ հարուցելու հիմքեր՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Ի պաշտոնե» հանդես չգալը։ Միջադեպերի ժամանակ՝ 2026 թ. մայիսի 18-ին, Նիկոլ Փաշինյանը գտնվել է արձակուրդում, որը տրամադրվել էր մայիսի 8-ից 27-ը, և հանդես է եկել որպես պատգամավորի թեկնածու՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում։ Հետևաբար, Վարքագծի կանոնագրքի 36-րդ կետը, որը վերաբերում է բացառապես ի պաշտոնե հանդես գալուն, կիրառելի չէ նրա տվյալ վարքագծի նկատմամբ։

Քաղաքական խոսքի ազատության լայն սահմանները։ ԿԿՀ-ն արձանագրել է, որ նախընտրական շրջանում քաղաքական բանավեճերի ժամանակ արտահայտվելու ազատության սահմանները հատկապես լայն են։ Ըստ հանձնաժողովի՝ Փաշինյանի կոշտ արձագանքները եղել են պատասխան քաղաքացու և ընդդիմադիրների կողմից հնչեցված նույնաբնույթ ձևակերպումների, օրինակ՝ Ռ. Քոչարյանի՝ մայիսի 14-ի «կզացած մարդու» մասին հայտարարության կամ դիմակավորված անձանց սպառնալից տեսանյութի։ Թեև խոսքը եղել է բարձրատոն ու կոշտ, այն չի պարունակել հայհոյախոսություն կամ ատելության խոսք, ուստի չի հատել իրավաչափության սահմանը։

Հատկանշական է, որ սա Ավետիք Չալաբյանի կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված միակ իրավական գործընթացը չէր. ԿԿՀ-ն մերժել է նաև Ազգային ժողովում արված «շուն ու շանգյալ» արտահայտության գործով վարույթի հարուցումը։ Ինչպես երևում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) 2026 թվականի ապրիլի 27-ին կայացրած թիվ N 07/2026/Վ/Վ պաշտոնական որոշումից, հանձնաժողովը մերժել է վարույթի հարուցումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս գործով դիմումատուներն էին Սեմյոն Բաբայանը, Ավետիք Չալաբյանը և Ցոլակ Ակոպյանը, որոնց դիմումները ստացվել էին 2026 թ. ապրիլի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում։ Բողոքարկվող փաստը վերաբերում էր 2026 թվականի ապրիլի 17-ին Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթին, որտեղ նա, դիմելով ընդդիմադիր քաղաքական ուժերին («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ) և նրանց ընտրողներին, օգտագործել էր «շուն ու շանգյալ» արտահայտությունը։ Դիմումատուները պնդում էին, որ նման բառապաշարը վիրավորում է մարդու արժանապատվությունը, սերմանում թշնամանք և հոգեբանական ճնշում գործադրում քաղաքացիների վրա՝ սահմանափակելով նրանց ազատ կամարտահայտումը 2026 թ. հունիսի 7-ի ընտրություններից առաջ, ինչպես նաև խախտում է «Հանրային ծառայության մասին» օրենքը և պաշտոնատար անձանց Վարքագծի կանոնագիրքը։

Սակայն Չալաբյանը բողոքարկել էր ԿԿՀ-ի որոշումը և կրկին դիմում-բողոք էր ուղարկել։ Այս դեպքում Չալաբյանը պահանջում էր վերացնել Հանձնաժողովի ապրիլյան մերժումը և վարույթ հարուցել վարչապետի կողմից 2026 թ. ապրիլի 17-ին Ազգային ժողովի ամբիոնից ընդդիմադիր ուժերի («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ) և նրանց ընտրողների հասցեին հնչեցրած «շուն ու շանգյալ» արտահայտության փաստով։ Հանձնաժողովը, սակայն, անփոփոխ է թողել վարույթի հարուցումը մերժելու իր նախկին որոշումը՝ կրկին պատճառաբանելով, որ նախընտրական շրջանում խորհրդարանական ամբիոնից հնչող քաղաքական խոսքի ազատության սահմանները լայն են, իսկ նշված ձևակերպումը եղել է ընդամենը հղում Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսանյութի ձայնագրությանը և չի հատել իրավաչափության սահմանը։

Սակայն ուշագրավ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սույն մերժման որոշումները կայացվել են մայիսի վերջին, իսկ արդեն հունիսին՝ խորհրդարանական ընտրությունների փուլում, դիմումատու քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը կալանավորվել է, ինչը հանրային ու քաղաքական դաշտում քննարկումների նոր ալիք է բարձրացրել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում