Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հասարակություն

Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն

2026 թվականի ամռանը Սյունիքի սիրտը կրկին կդառնա համաշխարհային երաժշտարվեստի կենտրոն՝ բաբախելով դասական երաժշտության ռիթմերով։ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը՝ Կապան Ֆեստը, արդեն չորրորդ տարին անընդմեջ կմիավորի աշխարհահռչակ երաժիշտների, երիտասարդ տաղանդների և արվեստասեր հանդիսատեսի՝ դառնալով տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը։

Արդեն ավանդույթ դարձած փառատոնը 10 օր շարունակ Կապանը կվերածի կենդանի երաժշտության, ստեղծագործական երկխոսության և միջազգային մշակութային համագործակցության հարթակի։ Կապան Ֆեստ 2026-ին կմասնակցեն աշխարհահռչակ մենակատարներ, դիրիժորներ և կամերային երաժշտության լավագույն արտիստներ աշխարհի 16 երկրներից՝ Հայաստան, Բելգիա, Դանիա, ԱՄՆ, Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Ավստրալիա, Էկվադոր, Ռուսաստան, Ռումինիա, Վրաստան:

Փառատոնի առանցքային բաղադրիչներից մեկը կրկին կլինի Կապան Ֆեստ Ակադեմիան, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ընտրված 55 երիտասարդ երաժիշտներ հնարավորություն կունենան մասնակցելու ինտենսիվ վարպետության դասերի, աշխատելու լեգենդար երաժիշտների հետ և համերգային ծրագրերով ելույթ ունենալու նրանց հետ նույն բեմում։

«Կապան Ֆեստ»-ի հովանավորներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Կապանի համայնքապետարանը, ԶՊՄԿ-ն, ՀԲԸՄ-ն, Հայաստանում Բելգիայի և Դանիայի դեսպանատները, Ֆրանցիս Քյուրքջյանը, Թոմաս Վանգը, «Larsen Strings»-ը և այլ ընկերություններ ու անհատներ, որոնց աջակցությամբ հնարավոր է դառնում փառատոնի բոլոր համերգները կազմակերպել հանդիսատեսի համար լիովին անվճար, իրականացնել «Կապան Ֆեստ» Ակադեմիայի կրթական ծրագրերը և, ընդհանուր առմամբ, կյանքի կոչել ծավալով ու նշանակությամբ աննախադեպ այս փառատոնը։

Հայկական բեմում՝ առաջին անգամ

Այս տարվա փառատոնին Հայաստանում առաջին անգամ հանդես կգան աշխարհահռչակ ջութակահար Ժիլ Ապապը և լեգենդար թավջութակահար Թոմաս Լունդստրյոմը։ Ջութակահար Անդրեյ Բարանովը առաջին անգամ կմասնակցի Կապան Ֆեստին՝ ալտահարներ Գարեթ Լուբբեի, Իբեն Տիլեմանի և Լոան Կազալի հետ միասին։

Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու նաև ակորդեոնի վիրտուոզ Ռադու Ռատոյի կատարումները։ Փառատոնի նոր մասնակիցների թվում են Արման Սիմոնյանը, Թամիլա Խարամբուրան, Փոլ Թալլոխը, Իբեն Տիլեմանը, Լոան Կազալը և Գարեթ Լուբբեն։

Փառատոնին իրենց յուրահատուկ երաժշտական աշխարհը կներկայացնեն նաև Chanter Parajanov Ensemble-ը, Musicatreize-ը և ջազ երաժիշտ Բեքա Գոչիաշվիլին՝ իր ընկերների հետ։

Կապան Ֆեստի սիրված և մշտական մասնակիցներից են Անդրեյ Գրիդչուկը, Հայկ Կազազյանը, Հրաչյա Ավանեսյանը, Կարեն Շահգալդյանը, Մարիաննա Շիրինյանը, Աննա Սարկիսովան, Ժյուլիեն Լիբեերը, Սևակ Ավանեսյանը, Միկա Հախնազարյանը, Աստղիկ Սիրանոսյանը, Զարիկ Քուրքչյանը, Տիգրան Սուչյանը, Արմեն Կարամյանը և Նորայր Քարտաշյանը։

Վիեննական երեկո Կապանում

Փառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկը կլինի «Վիեննական երեկոն Կապանում»՝ Հայաստանում աննախադեպ ձևաչափով կազմակերպվող բացառիկ միջոցառումը։

Երեկոյի հյուրերը՝ էլեգանտ երեկոյան հանդերձանքով, կմտնեն հատուկ ձևավորված սրահ, կստանան դիմակներ և կհայտնվեն իսկական վիեննական դիմահանդեսի մթնոլորտում։ Երեկոն կմեկնարկի նախասրահում՝ ըմպելիքների և շփման հատվածով, որից հետո հյուրերը կանցնեն գլխավոր դահլիճ, որտեղ Կապան Ֆեստ նվագախումբը կներկայացնի վիեննական վալսերի ծրագիր։

Ընդմիջման ընթացքում Festival Jazz Band-ը կներկայացնի ջազային մեկնաբանություններ՝ հաղորդելով երեկոյին յուրահատուկ շունչ։

Գերմանիայի Գերա թատրոնի բալետմայստեր Դավիթ Վարդանյանի ղեկավարությամբ պրոֆեսիոնալ պարողները կներկայացնեն բեմադրություններ և նախապես կանցկացնեն վալսի դասեր հյուրերի համար։

Վիեննայում բնակվող դիրիժոր Ֆլորիան Կրիսպերի ղեկավարությամբ ծրագիրը կներառի օպերային արիաներ, հայտնի վիեննական վալսեր և դասական ստեղծագործություններ՝ ավարտվելով պարային և տոնական երեկոյով։

Կապանի նվագախմբի ստեղծում

Իր հիմնադրումից ի վեր Կապան Ֆեստը կարևոր ներդրում է ունեցել երիտասարդ երաժիշտների զարգացման գործում՝ կազմակերպելով վարպետության դասեր, տրամադրելով երաժշտական գործիքներ և կրթաթոշակներ։

Այս հիմքի վրա փառատոնը ստեղծում է Կապանի նվագախումբը, որը կհամախմբի երիտասարդ երաժիշտներին և կապահովի շարունակական ուսուցում, մենթորություն և համերգային փորձառություն՝ նպաստելով նրանց ստեղծագործական աճին նաև փառատոնից հետո։


Կապան Ֆեստ 2026-ի ծրագիրը

Հուլիսի 4
Բացման համերգ և փառատոնային միջոցառումներ

Հուլիսի 5–6
Կամերային երաժշտության համերգներ

Հուլիսի 7
Chanter Parajanov Ensemble և Musicatreize

Հուլիսի 8–10
Կամերային երաժշտության համերգներ

Հուլիսի 11
Ջազ երեկո

Հուլիսի 12
Կամերային երաժշտության համերգ

Հուլիսի 13
«Ժիլ Ապապի երաժշտական ճանապարհորդությունը»

Հուլիսի 14
«Վիեննական երեկո Կապանում»


Կապան Ֆեստ 2025 երաժշտությունկրթություն և մշակութային վերածնունդ

Կապան Ֆեստ 2025-ը Կապանը տասը օրով վերածեց միջազգային երաժշտական կյանքի կենդանի կենտրոնի։ Աշխարհի 22 երկրներից ժամանած երաժիշտները, երիտասարդ տաղանդներն ու հազարավոր հանդիսատեսները միասին ստեղծեցին մի միջավայր, որտեղ դասական երաժշտությունը, կրթությունը և մշակութային համագործակցությունը միավորվեցին մեկ հարթակում։

Փառատոնի ընթացքում կայացավ 22 համերգ՝ ներառյալ ուսանող-վարպետ համերգներ, կամերային երեկոներ և հատուկ նախագծեր։ Ավելի քան 12,500 հանդիսատես հնարավորություն ունեցավ ներկա գտնվելու համաշխարհային մակարդակի կատարումների։ Ամենահիշարժան իրադարձություններից էր լեգենդար ջութակահար Վադիմ Ռեպինի ելույթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Փառատոնի յուրահատուկ մթնոլորտը ձևավորեցին նաև տարբեր ժանրերի համադրումները։ Ջազի լեգենդ Մարիան Պետրեսկուի «Wild Jazz Night»-ը դարձավ հանդիսատեսի սիրելի երեկոներից մեկը, իսկ էլեկտրոնային երաժշտության հեղինակ Ֆիլիպ Յոհան Թիմը Երգեհոնային դահլիճը վերածեց փորձարարական երաժշտական տարածքի՝ համագործակցելով Կապան Ֆեստ Ակադեմիայի երիտասարդական նվագախմբի, Նորայր Քարտաշյանի և Միքայել Ոսկանյանի հետ։

Կրթությունը շարունակում էր մնալ փառատոնի առանցքում։ «Կապան Ֆեստ Ակադեմիայի» շրջանակում ավելի քան 130 ուսանող մասնակցեց ամենօրյա վարպետության դասերի և աշխատարանների։ Մասնակիցների թվում էին երիտասարդ երաժիշտներ Հայաստանի մարզերից, ինչպես նաև միջազգային ուսանողներ Սլովակիայից, Դանիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից։

2025 թվականի կարևոր իրադարձություններից էր նաև Լոնդոնի Florian Leonhard Fine Violins-ի պատմական գործիքների բացառիկ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Գուարներիի, Ստրադիվարիուսի և այլ մեծ վարպետների գործիքներ։ Հանրությունը հնարավորություն ունեցավ մոտիկից ծանոթանալու համաշխարհային երաժշտական ժառանգության եզակի նմուշների։

Փառատոնը շարունակեց իր ներդրումը նաև Կապանի երաժշտական կյանքի զարգացման գործում։ Տեղացի ուսանողներին նվիրաբերվեցին բարձրակարգ լարային գործիքներ, վերանորոգվեցին դաշնամուրներ, իսկ նորաստեղծ Կապանի քառյակը ստացավ մասնագիտական աջակցություն և գործիքներ։ Երգեհոնային դահլիճում իրականացված ենթակառուցվածքային բարելավումները և արտիստների տարածքների վերանորոգումը ևս կարևոր քայլ դարձան քաղաքի մշակութային միջավայրի զարգացման համար։

Կապան Ֆեստ 2025-ը ոչ միայն համերգաշար էր, այլ նաև երկարաժամկետ մշակութային ներդրում՝ ուղղված երիտասարդ երաժիշտների զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և Կապանի՝ որպես մշակութային կենտրոնի ամրապնդմանը։