Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
Այս ամառ Ucom-ը ռոումինգը դարձնում է ավելի հարմար և հասանելի ճանապարհորդողների համար։ Թարմացված uTravel առաջարկն այժմ ներառում է ավելի մեծ ինտերնետային փաթեթներ՝ մատչելի գներով. բաժանորդներն արդեն կարող են ընտրել նոր «uTravel 4 ԳԲ», «uTravel 6 ԳԲ» և «uTravel 9 ԳԲ» փաթեթները և անհոգ վայելել իրենց ճանապարհորդությունը։
Վրաստանում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Ալբանիայում, Թունիսում և ամառային հանգստի համար հաճախ ընտրվող այլ ուղղություններում Ucom-ի բաժանորդները կարող են ակտիվացնել 4 ԳԲ, 6 ԳԲ կամ 9 ԳԲ ինտերնետ փաթեթ՝ վճարելով համապատասխանաբար 4500, 6500 և 9500 դրամ։
«uTravel 4 ԳԲ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*32#, «uTravel 6 ԳԲ»-ի համար՝ *121*33#, իսկ «uTravel 9 ԳԲ»-ի համար՝ *121*34#։
«Ճանապարհորդության ժամանակ մարդիկ ուզում են կապի մեջ մնալ առանց բարդ հաշվարկների և անսպասելի ծախսերի։ Հենց այդ տրամաբանությամբ ենք ձևավորում մեր ռոումինգ առաջարկները՝ ավելացնելով ինտերնետի ծավալը, պահպանելով հասանելի գինը և ընդլայնելով ծառայությունների աշխարհագրությունը։ Մեզ համար կարևոր է, որ Ucom-ի բաժանորդը արտերկրում նույնպես ստանա հարմար և որակյալ թվային փորձառություն», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հայաստանից դուրս բաժանորդների համար կապի հասանելիությունն առավել հարմար դարձնելու նպատակով Ucom-ը շարունակաբար ընդլայնում է ռոումինգ գործընկերների ցանցը։ Այս պահին Ucom-ի ռոումինգ ծառայությունները հասանելի են 167 երկրի 319 օպերատորների ցանցերում։ Ժամանակակից գերարագ 5G կապն արդեն հասանելի է աշխարհի բոլոր մայրցամաքներում․ Ucom-ի բաժանորդները կարող են 5G ռոումինգից օգտվել 55 երկրի 87 օպերատորների ցանցերում, այդ թվում՝ Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հնդկաստանում և այլ երկրներում։
Հիշեցնենք, որ ռոումինգ ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել մինչև Հայաստանից մեկնելը՝ Ucom հավելվածի միջոցով կամ հավաքելով *121#։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց